Կյանքը կնամոլի հետ. պե՞տք է, արդյոք, կնոջը համաձայնել այդպիսի հարաբերությունների
LifestyleԿնամոլը, ինչպես ասում են, ախտորոշում է։ Հնարավոր է՝ այդախտորոշմանը դատապարտված է մոլորակի տղամարդկանց մեծմասը։ Իհարկե, տարբեր անհատների այդ մոլուցքի մակարդակը«կանանց» սանդղակով տարբեր է լինում։
Կնամոլ են անվանում այն տղամարդկանց, ովքեր շատ են սիրում կանանց եւ չեն կարողանում նրանց հետ չկիսել իրենց սերը։ Միաժամանակ, երբ կնամոլները հետաքրքիր են ապրում, նրանց երկրորդ կեսին չես կարող նախանձել։
Կնամոլները կարող են ամուսնանալ մեկ անգամ, ընդհանրապես չամուսնանալ, կամ էլ ամուսնանալ իր յուրաքանչյուր սիրելիի հետ։ Նրանք գիտեն ինչպես վերաբերվել կանանց, գիտեն, թե իրենց ինչ է պետք: Թեեւ հիմա շատ կնամոլներ նախընտրում են մեկ կին ունենալ, այսպես ասած՝ այն միակին, ով իր համար վստահելի է եւ վարպետորեն փոխում է իր վերաբերմունքը՝ կախված ամուսնու կյանքի ժամանակաշրջանից։Եթե դուք հիմա հարաբերություններ ունեք կնամոլի հետ եւ մտածում եք ձեր կյանքը նրա հետ կապել, պետք է հասկանաք, թե ինչի եք համաձայնում։
Կյանքի ամենաանհանգիստ ու նյարդային ժամանակահատվածը կնամոլի հետ համարվում է այն շրջանը, երբ նա տարվում է նոր կնոջով եւ դուրս է գալիս «տան ուղեծրից»։ Այստեղ պետք է կարողանալ հմտորեն շահարկել իրավիճակը, որպեսզի նա, ամեն դեպքում, վերադառնա։

