Ֆիլհարմոնիկը նախաձեռնել է «Զինվորիս հետ» խորագրով բացօթյա համերգ
КультураՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ապրիլի 9-ին նախաձեռնում է բացօթյա համերգ և դրամահավաք՝ «Զինվորիս հետ» խորագրով:
Ինչպես տեղեկացրին ՀԱՖՆ մամուլի ծառայությունից, միջոցառումը տեղի կունենա Կասկադ համալիրում, ժամը 19:00-ին: Շուրջ 3 ժամ Ֆիլհարմոնիկի հետ բեմում կլինեն Ազգային ակադեմիական երգչախումբը և Արա Գևորգյանի ժողովրդական գործիքների խմբի երաժիշտները:
Ծրագիրը կներառի գերազանցապես հայ դասական կոմպոզիտորների ստեղծագործություններ, նաև հայրենասիրական երգեր ու Արա Գևորգյանի հայտնի մշակումները: Ոգեշնչող ելույթներով հանդես կգան մշակույթի հայտնի գործիչներ:
Բեմահարթակի մոտ տեղադրված կլինեն արկղեր, որոնց մեջ հավաքվելիք գումարը համապատասխան կառույցների վերահսկողությամբ կտրամադրվի պատերազմից տուժած ազգաբնակչության, վիրավոր զինվորների և ավերված տարածքների վերականգնման կարիքները հոգալուն: