Արցախում նվազագույն սոցիալական պայմաններ կստեղծվեն Ադրբեջանի հարձակման հետևանքով տուժած քաղաքացիների համար
ЭкономикаԱրցախում իրականացվում են միջոցառումներ ադրբեջանական վերջին հարձակման արդյունքում տուժած քաղաքացիների համար նվազագույն սոցիալական պայմաններ ստեղծելու ուղղությամբ:
Աս մասին Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում նշեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
«Մենք իրականացնում ենք միջոցառումներ, որպեսզի նվազագույն սոցիալական պայմաններն ստեղծենք Ադրբեջանի կողմից իրականացված վերջին հարձակման հետևանքով տուժած քաղաքացիների համար»,- հայտնել է Բակո Սահակյանը:
Նա տեղեկացրել է, որ պարբերաբար անց են կացվում օպերատիվ խորհրդակցություններ, որոնց ընթացքում նա հորդորում է բոլորին լինել զգոն:
«Այս տարիները ցույց են տվել, որ մենք պատերազմում ենք ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար:
Այս գործողությունները ևս մենք ընկալում ենք այդպես: Մենք պատրաստ ենք զոհաբերվելու, զրկանքներ կրելու, որպեսզի հնարավորություն ունենանք վերջնական ազատություն ձեռք բերել»,- ասել է Բակո Սահակյանը: