Լավագույն հակաբիոտիկը՝ դիմադրողականությունը բարձրացնելու համար
LifestyleՏնային պայմաններում հակաբիոտիկ պատրաստելու համար անհրաժեշտ է.
2 թարմ կարմիր պղպեղ
2 ճաշի գդալ քրքում
2 ճաշի գդալ մանրեցրած ծովաբողկ
700 մլ խնձորի քացախ
0,25 ճաշի գդալ մանրացրած սխտոր
0,25 ճաշի մանրացրած սոխ
0,25 ճաշի գդալ քերած կոճապղպեղ
Պատրաստման եղանակը՝
1. Դեղորայքի պատրաստման ժամանակ օգտագործեք ձեռնոցներ: Այժմ խառնեք բոլոր բաղադրիչները, բացի քացախից:
2. Տեղադրեք պարունակությունը ապակյա տարայի մեջ:
3. Վրայից ավելացրեք քացախ, փակեք և խառնեք: Իդեալական տարբերակ կլինի, եթե տարայի 2/3 լցված լինեն չոր բաղադերիչները, իսկ մնացածը՝ քացախով:
4. Դրեք ապակյա տարան չոր, սառը տեղում և թողեք երկու շաբաթով:
5. Ժամանակ առ ժամանակ խառնեք այն:
6. 14 օրից զտեք և թողեք միայն հյութը:
7. Հյութը պատրաստ է, այն կարող եք պահել սառնարանում, սակայն պարտադիր չէ:
Օգտագործման եղանակները՝
1. Մեկ թեյի գդալ հյութը կարող եք խառնել ձիթապտուղի յուղի հետ և օգտագործել աղցաններ պատրաստելիս:
2. Այս դեղորայքի հոտն ու համը բավականին սուր են: Այն օգտագործելուց հետո կերեք մի փոքր կիտրոն կամ նարինջ:
3. Ամեն օր մեկ գդալ այս հյութը կօգնի ամրացնել իմունային համակարգը:
4. Հիվանդությունների ժամանակ կարող եք մեծացնել չափաբաժինը, սակայն դա պետք է անել աստիճանաբար: