«Զոռով սիրված չես լինի»...
БлогՌուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Զոռով սիրված չես լինի»... Հիշում եք երևի, թե ի՞նչ փաստարկներ էին բերվում մեզ՝ ԵՏՄ հորջորջված կազմակերպությանը Հայաստանի ստիպողաբար ու շանտաժով անդամակցելու ընթացքում. իբր, եթե Հայաստանը չանդամակցի այդ կառույցին՝ նրան ուղղակի կգցեն Ուկրաինայի օրը: Իսկ ի՞նչ ունենք հիմա՝ ընդամենը այդ նույն ԵՏՄ-ի կողմից բառացիորեն լքված ու անարգված Հայաստան ու Արցախ: Գոնե այս դժվարին պահին իրատեսական լինենք ու հասկանանք վերջապես, որ այդ կասկածելի կառույցում բոլորը մեզ բացահայտ արհամարում են ու ամեն կերպ հիմա փորձում են դուրս վռնդել այնտեղից: Ինչպես հայտնի ասացվածքում է ասվում՝ «Զոռով սիրված չես լինի»:
Այդ առումով՝ ուշագրավ մի մեջբերում «Հետք» լրատվական կայքի. «Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանը ԵՏՄ-ում և ՀԱՊԿ-ում վերածվել է «սպիտակ ագռավի», որին անդադար համոզում են, որ նա այդ կառույցներում առկա շահերի խաչաձևման մեջ լրիվ ավելորդ է։ Ավելին, Հայաստանի շահերը, պետական արժանապատվությունը վերածվել են դեպի Անկարայի և Բաքվի սրտերը տանող դռան առաջ ընկած լաթի, որի վրա Նազարբաևը և մյուսները կարող են հանգիստ մաքրել ոտքերը։ Հատկապես Ադրբեջանը թե արժեքային ու կրոնամշակութային, թե ուղղակի քաղաքական շահերի համընկնման տեսանկյուններից այդ կազմակերպությունների հետ լրիվ ներդաշնակ է, կարելի է ասել՝ հանդիսանում է այդ «ակումբների» ոչ ֆորմալ, թաքնված անդամը։ Հայաստանը ստիպված է ամեն անգամ գլուխը խփել այդ որքան վիրտուալ, նույնքան իրական պատին ու ցավից հուսահատ հոգոց հանել...
Իսկ գուցե արդեն ժամանա՞կն է անդադար ցավից տնքալու, վիրավորանքից տրտնջալու փոխարեն ուղղակի ջարդել այդ պատը՝ դնելով թե մեկ և թե մյուս կազմակերպություններից դուրս գալու հարցը։ Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը Հայաստանին հիմա ուղղակի կխնդրեն գնալ այդ քայլին։ Մնում է համոզել Մոսկվային»։