Պտուղն ուլտրաձայնային հետազոտության ժամանակ հաղթանակի նշան է ցույց տվել ծնողներին (լուսանկար)
LifestyleԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի բնակչուհի Ջանին Գոդֆրեյն ու նրա ամուսինը սոցկայքերից մեկում կիսվել են իրենց դեռևս չծնված երեխայի բացառիկ լուսանկարով, որն արվել է ուլտրաձայնային հետազոտության ժամանակ:
Ինչպես նշում է mirror.co.uk-ը, պտղին ուսումնասիրելու ժամանակ ծնողներն ուղղակի ապշել են` տեսնելով, որ փոքրիկը մատիկներով հաղթանակի V նշանն է ցույց տալիս:
«Մեր փոքրիկ տղան, անկասկած, իր հետ խաղաղություն է բերելու»,-ասել է երջանիկ մայրիկը:
