Ереван, 20.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ճանաչենք մեր հերոսներին. Գագիկ Ստեփանյան (Հեթանոս Գագո)

Գագիկ Հովհաննեսի Ստեփանյան (1967 - 1994) - Արցախյան ազատամարտի հերոս: Գագիկ Ստեփանյանը 1992 - 1994 թթ. ՀՀ ՆԳՆ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի կազմում մասնակցել է ՀՀ Գորիսի, Նոյեմբերյանի, Վարդենիսի, Տավուշի, ԼՂՀ Բերձորի (Լաչին), Քարվաճառի (Քելբաջար) ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:

Գագիկ Ստեփանյանը հերոսաբար զոհվել է 1994 թվականի մարտի 16-ին՝ միայնակ մարտնչելով հակառակորդի ստորաբաժանումների դեմ՝ այդպիսով ապահովելով իր զինակիցների դուրս գալը թշնամու շրջափակումից: Գագիկ Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի և ՀՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշաններով:

Խորհրդային բանակում ծառայությունն անցնելուց հետո վերադառնում է Հայաստան և անմիջապես միանում է եղբայրներին՝ Արայիկին և Բագրատին, ովքեր մասնակցում էին Արցախյան (Ղարաբաղյան) շարժմանը։ Արայիկը իր մարտական մկրտությունը ստացավ Սովետաշենում, իսկ Բագրատը հայկական ֆիդայական խմբերի համար զենք էր հայթայթում։

1990 թվականի ապրիլին Արայիկը իր ընկերների հետ միասին տիրեցին Կապանում գտնվող խորհրդային զորամասի ամբողջ զենքին։ Խորհրդային զորքերը հետախուզություն սկսեցին և շրջափակեցին Արայիկին և նրա ընկերներին, ովքեր փակվել էին Խուստուփի ծերպերում։ Գագիկը, շտապ օգնության մեքենայով ներխուժելով շրջան, շրջափակումից ազատեց եղբորը, ընկերներին և զենքը։

 
Գագիկ Ստեփանյանի կիսանդրին Նոր Նորքի 2-րդ զանգվածում

Հայ-ադրբեջանական ճակատում ընթանում էր պարտիզանական պատերազմ, որին անմիջական մասնակցություն ունեցան Գագիկն ու իր եղբայրները։

1992 թվականի Գագիկը ընդգրկվեց «Թայֆուն» հատուկ նշանակության ջոկատում։ Մասնակցություն ունեցավ Գորիսի, Սիսիանի և այլ բնակավայրերի պաշտպանությանը։ Մասնակցել է նաև Լաչինի (այժմ՝ Բերձոր) գրոհի, Ղուբաթլի (ներկայիս՝ Քաշունիք) ևՖիզուլիի մոտ (ներկայիս՝ Քաշաթաղի շրջան) մղված մարտերին։ Գագիկը հասավ նաև մինչև Քելբաջար (ներկայիս՝ Քարվաճառ)։

Գագիկը հավատում էր նախաքրիստոնեական հայկական հեթանոսությանը, որի համար էլ ստացավ «Հեթանոս» մականունը։

1994 թվականի փետրվարի 13-ին՝ իր ծննդյան օրը, Գագիկը եկավ տուն։ Նրան անհանգստացնում էին դեռևս չլավացած վերքերը։ Սակայն չդիմանալով՝ նա հաջորդ օրն իսկ վերադարձավ ճակատ։ Նրա զինվորները զբաղեցնում էին Օմարի (Ամուրի) լեռնանցքի վրայի դիրքերից մեկը։ Միևնույն ժամանակ ադրբեջանցիները, պատրաստվելով հարձակման, կենտրոնացնում էին ուժերը։

1994 թվականի մարտի 13-ին ադրբեջանցիները սկսեցին զանգվածային գրոհ։ Սակայն նրանք չկարողացան ճեղքել պաշտպանությունը և կրելով ծանր կորուստներ՝ մարտի 14-ի առավոտյան հետ քաշվեցին։

Մարտի 14-ին օրն անցավ երկու կողմերի միջև կրակահերթերի փոխանակումով։

 
Գագիկ Ստեփանյանի հուշատախտակն իր անունը կրող 135 հիմնական դպրոցի պատին

Մարտի 16-ի առավոտից մշուշը ծածկել էր լեռները։ Մառախուղն օգտագործելով՝ ադրբեջանցիներն սկսեցին հարձակումը։ Թեժ կռիվներում նրանց հաջողվեց գրավել հարևան մի քանի հայկական դիրքեր։ Երրորդ դիրքը մասամբ շրջապատված էր, Գագիկը վիրավոր էր, վերջանում էր ռազմամթերքը։ Գագիկը հրամայեց իր զինվորներին թողնել դիրքերը, որպեսզի խուսափեին շրջափակումից։ Իսկ ինքը վիրավոր ոտքով մնում է դիրքերում և միայն մեկ գնդացրով շարունակում է պաշտպանել զինվորների նահանջը։ Ադրբեջանցիները գրոհում էին, սակայն Գագոն շարունակում էր պաշտպանությունը։ Օգտագործելով մառախուղն ու ծխագլանիկները (дымовые шашки)՝ նա տեղից տեղ էր անցնում, ստեղծելով պատրանք, որ պաշտպանական գծում գործում է մի ողջ ջոկատ։ Թշնամին ընկնում էր՝ խոցված Գագիկի գնդակներից։ Չդիմանալով թշնամին դադար առավ։ Գագոն հնարավորություն ուներ նահանջելու, սակայն իսկական ռազմիկը շարունակում էր մարտը՝ ապահովելով սեփական մարտիկների անվտանգ նահանջը։ Ադրբեջանցիները մարտի մեջ մտցրին իրենց բոլոր ուժերը։ Վիրավոր ոտքը սառել ու ծանրացել էր։

Գագիկը ևս մեկ անգամ վիրավորվեց ու թողեց գնդացիրը։ Դիրքերին մոտեցած թշնամին առաջարկեց հանձնվել։ Գագիկը շարունակեց կռիվը, սակայն դա երկար չէր կարող շարունակվել։ Նա չափից շատ արյուն էր կորցրել։ Նա ուժասպառ եղած ընկավ և դիմադրությունը դադարեց։ Միայն որոշ ժամանակ անց վախեցած ադրբեջանցիները մոտեցան խրամատներին։ Նրանք չէին հավատում, որ այդքան ժամանակ իրենց հարյուրավոր զինվորներին դիմակայում էր ընդամենը մեկ ռազմիկ։ Իր աչքերին չհավատացող հրամանատարը որոշեց տեսնել այդ խիզախին, ով կարողացել էր անհավասար մարտում տասնյակ թշնամական զինվորի գետին փռել։ Նա շրջեց ընկած Գագոյին։ Ընդամենը մեկ ակնթարթ Գագոն բացեց աչքերը և քաշեց նռնակը։ Ահա այսպես զոհվեց «Հեթանոս Գագոն»՝ իր հետ տանելով ևս մի քանի ադրբեջանցի։ 

Մարտի 19-ին «Թայֆուն» հատուկ նշանակության ջոկատի և «Միշայի որսորդների» խմբի աջակցությամբ Գագոյի տղաները հետ գրավեցին երեք դիրքերը։ Թշնամու բազմաթիվ դիակների կողքին ընկած էր Գագոն։ Թշնամին հարգելով Գագոյի խիզախությունը, նրա դիակը դրել էր մի քարի սալի վրա։ Նրա ցուցամատի վրա մնում էր նռնակի օղը։

1995 թվականին ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ Գագիկ Ստեփանյանը հետմահու պարգրատրվել է Մարտական խաչի 1-ին աստիճանի շքանշանով։

1999 թվականի Երևանի քաղաքապետի հրամանով թիվ 135 դպրոցը անվանակոչվեց Գագիկ Ստեփանյանի անվան։

Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi