Ереван, 23.Июнь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария Захарова Помощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителей Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборов Армянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 лет Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles Арестован сын Мартуна Григоряна Фабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт Амстердам Административный суд признал бездействие полиции незаконным «Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник» В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeet


ՀՀ ԿԲ նիստում քննարկվել են գնաճի, արտաքին միջավայրի, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները

Экономика

ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի նիստը մարտի 29-ին սկսվել է Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը, խորհրդի անդամներ Աշոտ Մկրտչյանը, Արթուր Ստեփանյանը, Արմենակ Դարբինյանը, Օլեգ Աղասյանը, Արկադի Խաչատրյանը:  Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները:

Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

2016 թ. փետրվարին արձանագրվել է 1.4% գնանկում, որը գերազանցապես պայմանավորվել է պարենային ապրանքների գների նվազմամբ (նպաստումը ընդհանուր գնանկմանը՝ 1.3 տոկոսային կետ): Վերջինիս կառուցվածքում հիմնականում նվազել են «Բանջարեղեն և կարտոֆիլ», «Միրգ» և «Հացամթերք»  ապրանքախմբերի ապրանքների գները՝ համապատասխանաբար 13.4%, 3.3% և 2.6%-ով (ընդհանուր նպաստումը գնանկմանը՝ 1.1 տոկոսային կետ): Ամսվա ընթացքում 0.1 տոկոսային կետով գնանկմանը նպաստել է նաև ոչ պարենային ապրանքների գների նվազումը, որը ամբողջությամբ չեզոքացվել է ծառայությունների սակագների՝ նույն չափի աճով:

Ընդ որում, ոչ պարենային ապրանքախմբում մեծ նվազում է դիտվել բենզինի և «Հագուստ և գործվածք» ապրանքախմբի գներում, իսկ ծառայություններից աճել են հիմնականում բուժսպասարկման և տրանսպորտի սակագները: Փետրվարի գնաճային զարգացումների արդյունքում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել և ամսվա վերջին կազմել -1.7%, որը գերազանցապես պայմանավորվել է արտաքին հատվածի զարգացումներով:

2016 թ. հունվար-փետրվար ժամանակահատվածում արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի համեմատաբար բարձր մակարդակ՝ 4.7%, որը հիմնականում պայմանավորվել է արդյունաբերության ճյուղի և ծառայությունների ոլորտի բարձր աճերով՝ համապատասխանաբար 9.9% և 9.8%: Միևնույն ժամանակ, առաջին եռամսյակում իրականացվել է խթանողական հարկաբյուջետային քաղաքականություն, որի ազդեցությունը համախառն պահանջարկի վրա գնահատվում է նախատեսված yեզոքի դիմաց 0.4 ընդլայնող: Այս պարագայում ներքին մասնավոր պահանջարկը շարունակում է մնալ թույլ, ինչն արտահայտվել է մասնավոր սպառման և մասնավոր ներդրումների դեռևս պահպանվող նվազողական վարքագծով, իսկ ներքին առաջարկի աճն հիմնականում կլանվել է տարեսկզբին դրսևորված արտաքին պահանջարկի աճով:

Այսպես, 2016 թ. հունվար-փետրվար ժամանակահատվածի արդյունքներով արտահանումը (ըստ առևտրի վիճակագրության՝ ՖՕԲ)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 23.6%-ով, այն դեպքում, երբ ներմուծումը (ըստ առևտրի վիճակագրության` ՍԻՖ) նվազել է 12.2%-ով: Բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց ոչ առևտրային բնույթի փոխանցումների զուտ ներհոսքը համահունչ է ակնկալիքներին և առաջին եռամսյակի համար գնահատվում է  տ/տ 12.0% նվազում: Այսպիսով կարելի է փաստել, որ ներքին պահանջարկի համեմատ արտաքին պահանջարկի առաջանցիկ աճի հաշվին ձևավորվել է համեմատաբար բարձր համախառն պահանջարկ:

Խորհուրդը քննարկեց նաև ֆինանսական շուկայի զարգացումները. դրանք հիմնականում արտահայտել են շուկայի մասնակիցների համապատասխան արձագանքը ԿԲ կողմից տարեսկզբին դրամավարկային պայմանների թուլացմանը: Փետրվարի 17-ից մարտի 22-ն ընկած ժամանակահատվածում ֆինանսական շուկայում դիտվել է տոկոսադրույքների նվազում. ԿԲ ռեպո միջին տոկոսադրույքը նշված ժամանակահատվածում՝ 2015թ. դեկտեմբերի 23-ից  2016թ. փետրվարի 16-ն ընկած ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 0.3 տոկոսային կետով՝ կազմելով 8.8%, միջբանկային ռեպո տոկոսադրույքը նվազել է 0.3 տոկոսային կետով՝ կազմելոÕ ¾ 8.7%, իսկ մինչև 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի առաջնային շուկայում միջին տոկոսադրույքը նվազել է 0.2 տոկոսային կետով՝ կազմելով 11.1%:

ՀՀ արտարժույթի շուկայում փետրվարի 17-ից մարտի 22-ն ընկած ժամանակահատվածում՝ 2015 թ. դեկտեմբերի 23-ից 2016 թ. փետրվարի 16-ն ընկած ժամանակահատվածի համեմատ դիտվել են հետևյալ միտումները. ՀՀ դրամի միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0.5%-ով` կազմելով 490.3 դրամ, եվրոյի նկատմամբ արժեզրկվել է 1.1%-ով՝ կազմելով 542.2 դրամ և ՌԴ ռուբլու նկատմամբ՝ 5.5%-ով՝ կազմելով 6.7 դրամ:

2016 թ-ի հունվար-փետրվարին պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը, ինչպես նաև միջազգային շուկաներում հիմնական  ապրանքների գնանկումային միտումները: Այսպես, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից ս.թ. մարտի 3-ին հրապարակված պարենի գների ինդեքսը փետրվարին` նախորդ ամսվա նկատմամբ մնացել է գրեթե անփոփոխ՝ աճելով ընդամենը 0.1%-ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ինդեքսը նվազել է 14.6%-ով): ԿԲ գնահատումների համաձայն, ԱՄՆ Գյուղդեպարտամենտի կոշտ կարմրահատ ցորենի արտահանման գինը կնվազի եռ/եռ 3.7%-ով (տ/տ 23.8% նվազում), իսկ «New York Board-Intercontinental Exchange» (NYB-ICE) բորսայում գնանշվող անմշակ շաքարավազի գնի մասով թեև առաջին եռամսյակում ակնկալվում է 4.2% աճ, այնուամենայնիվ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեռևս գները ցածր են (նվազումը՝ 7.2%):

Ըստ ԿԲ գնահատումների, առաջին եռամսյակում «Intercontinental Exchange» (ICE) բորսայում գնանշվող Brent տեսակի հում նավթի մեկ բարելի միջին գնի նվազումը նախորդ եռամսյակի նկատմամբ կկազմի 20.6% (տ/տ 36.4% նվազում), իսկ Լոնդոնի մետաղների բորսայում գնանշվող պղնձի գինը կնվազի եռ/եռ 4.4%-ով (տ/տ 20.1% նվազում):

2016 թ. առաջին եռամսյակում եվրոն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվել է 0.4%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ` արժեզրկվել 2.4%-ով: 

Առաջացել են նաև գնաճի ծրագրված ցուցանիշից շեղման նոր ռիսկեր՝ գյուղատնտեսության ճյուղի վրա ցրտահարության ազդեցության և գազի գների հնարավոր նվազման առումով: Այնուամենայնիվ, քանի որ ներկայումս վերջիններիս քանակական ազդեցությունը դեռևս ճշտված չէ և հնարավոր չէ գնահատել, Խորհուրդն իր որոշման կայացման գործընթացում այս գործոնները չի դիտարկել: Ավելի հստակ տեղեկատվության առկայության պարագայում Խորհուրդը այդ ռիսկերը կներառի երկրորդ եռամսյակի գնաճի կանխատեսման կամ կանխատեսման ռիսկերի մեջ:

Իրավիճակային հաշվետվության քննարկումից հետո խորհուրդը սկսեց քննարկումներն արտաքին և ներքին մակրոտնտեսական զարգացումների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ:       

Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության դանդաղ աճի միտումները և միջազգային ապրանքային շուկաներում ձևավորված գնանկումային միջավայրը: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին ներքին գների վրա կպահպանվի արտաքին հատվածից փոխանցվող գնանկումային ազդեցությունը:

Խորհուրդն արձանագրում է, որ հունվար-փետրվարին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը փոքր-ինչ գերազանցել է սպասելիքները՝ կազմելով 4.7%, որին հիմնականում նպաստել է արդյունաբերության ճյուղում և ծառայությունների մասով գրանցված բարձր աճը: Չնայած առաջին եռամսյակի ընթացքում Կենտրոնական բանկը և Կառավարությունը շարունակել են իրականացնել խթանող քաղաքականություն, ներքին պահանջարկը դեռևս պահպանվում է ցածր մակարդակում: Միևնույն ժամանակ, տարեսկզբին դիտվել է տեղական ապրանքների և ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկի և արտահանման զգալի աճ, ինչն ամբողջությամբ չեզոքացրել է համախառն պահանջարկի վրա ներքին թույլ պահանջարկի ազդեցությունը: Հետևաբար, ձևավորված ցածր գնաճն առավելապես արդյունք է հումքային և պարենային հիմնական ապրանքների միջազգային շուկաներից փոխանցված գնանկումային ազդեցությունների, ինչը շարունակում է նպաստել եկամուտների գնողունակության պահպանմանը, կազմակերպությունների ծախսերի կրճատմանը և գնաճային սպասումների աստիճանական նվազմանը:

Այս պարագայում ԿԲ խորհուրդը գտնում է, որ նախորդ տարվա վերջին դրամավարկային պայմանների կտրուկ թուլացումն հիմնականում բավարար է գնանկումային ճնշումները տարվա ընթացքում չեզոքացնելու համար:

Ուստի, ներկայումս ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել դրամավարկային պայմանների աստիճանական թուլացումը, որի արդյունքում տարվա երկրորդ կիսամյակից գնաճային միջավայրն աստիճանաբար կընդլայնվի և կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կմոտենա նպատակային ցուցանիշին:

Տնտեսական սպասվող զարգացումների, ինչպես նաև արտաքին և ներքին լրացուցիչ ռիսկերի դրսևորման բացaկայության պարագայում ԿԲ խորհուրդը հետագայում ևս կշարունակի դրամավարկային պայմանների թուլացումը:

2016 թ. մարտի 29-ի նիստում ԿԲ խորհուրդն իջեցրել է ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.25%: ԿԲ լոմբարդային ռեպոյի և ԿԲ կողմից ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվում են համապատասխանաբար 9.75% և 6.75%:  

Юнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Затулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАвстралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейков