Բրիտանուհին մոտ 80կգ նիհարել է ինքնաթիռի բազկաթոռին տեղավորվելու համար
Lifestyle1in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի բնակչուհին ավելորդ քաշի պատճառով չէր տեղավորվում ինքնաթիռի բազկաթոռին: Նա 11 հազար դոլար է ծախսել կախված մաշկի հեռացման համար և նիհարել է 83 կգ, գրում է rosbalt.ru-ն:
24-ամյա Էմբեր Ռոուզը Հարդֆորդշիր կոմսությունից, որոշել է, որ պետք է նիհարի այն բանից հետո, երբ ավիաընկերությունը խնդրել է նրան երկու տոմս գնել մեկի փոխարեն: Նախկին 159 կգ քաշի պատճառով բրիտանուհին չէր կարողանում տեղավորվել մեկ բազկաթոռին:
Աղջիկը եզրակացրել է, որ ճարպակալումը ոչ ճիշտ սննդակարգի արդյունք է և սկսել է հաճախել մարզասրահ ու կրճատել օգտագործվող կալորիաների քանակը:














