Մենք արդեն կարող ենք մեր դիրքերն ու զորամասերն ամբողջությամբ հանձնել մեր զինվորներին. Արթուր Աղաբեկյան
БлогԱրթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այս օրերին մենք Արցախում հանդիպեցինք տարբեր նախաձեռնությունների, կամավորական ջոկատների, աշխարհազորայինների, շոու-բիզնեսի ներկայացուցիչների, քաղաքական և հասարակական դեմքերի, որոնց ի սրտե պետք է հայտնեմ շնորհակալությունս Արցախով ապրելու համար: Միևնույն ժամանակ, ի լուր բոլորի, ուզում եմ տեղեկացնել, որ Արցախը անցել է իր առօրյա կյանքին, որ արցախցին ապրում ու գործում այնպես, ինչ մինչ ապրիլմեկյան իրադարձություններն էր։ Այո հարկավոր են օգնություններ՝ բանակի համար սպառազինությունների ձեռք բերման, վնասված բնակավայրերի բարեկարգման համար: Բայց վստահ եղեք՝ հայոց բանակը իր տեղում է և մարտունակ, ու մենք արդեն կարող ենք մեր դիրքերն ու զորամասերը ամբողջությամբ հանձնել մեր զինվորներին: Քաղաքացիական կյանքում անելիքները ևս շատ են, իսկ հասարակության մեջ հանգստությունը ապահովելու համար մենք պիտի ապահովենք յուրաքանչյուր կամավորականի տունդարձի ճանապարհը;
հ.գ. մոտ օրերս հրապարակային կխոսեմ Զինված ուժերի մարտունակության վրա բացասական ազդեցություն ունեցող մի կարևոր գործոնի մասին: