Ցավալի լուր. տղային գտան, բայց ողջ չէ
ОбществоYerkir.am-ը գրում է.
Երեք օր առաջ Կոտայքի մարզի Կամարիս գյուղի բնակիչ Քաջիկ Սիմոնյանը Yerkir.am-ինհայտնել էր, որ արդեն 7 օր է` որդուց՝ 20-ամյա շարքային Ազատ Սիմոնյանից լուր չունի:
Քիչ առաջ տղայի հարազատներից տեղեկացանք, որ նա, ցավոք, երեկ Ադրբեջանի կողմից փոխանցված 18 հայ զոհված զինծառայողների թվում է եղել: Հիշեցնենք, որ մեր զինծառայողների մարմինները թշնամին խոշտանգել է: Ցավում ենք, որ Ազատի հոր՝ Քաջիկ Սիմոնյանի հույսով լի սպասումները, որ որդին շուտով գտնվելու է, ի չիք դարձան: Ուժ` մեր զինվորների ծնողներին…