Հայաստանում մեկնարկել է Կենտրոնական բանկի նախաձեռնած «Իմ Ֆինանսների Ամիս» ծրագիրը
ЭкономикаՀՀ կենտրոնական բանկի նախաձեռնությամբ և ֆինանսական շուկայի գրեթե բոլոր ներկայացուցիչների մասնակցությամբ արդեն 3-րդ տարին իրականացվում է «Իմ Ֆինանսների Ամիս» ծրագիրը, որի շրջանակում ապրիլի 11-ին մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ կազմակերպված ֆինանսական շրջագայությունը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԲ հասարակայնության հեÕ ¿ կապերի ծառայությունից:
Միջոցառման մասնակիցները շրջագայության ժամանակ հնարավորություն կստանան այցելել տարբեր ֆինանսական կառույցներ, ծանոթանալ ֆինանսական կառույցների աշխատանքին և տեղում ստանալ ֆինանսական ոլորտի վերաբերյալ իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները:
Շրջագայությանը կարող են մասնակցել բոլորը: Շրջագայությանը գրանցվել են մեծ թվով մասնակիցներ:
Այս ամիս կիրականացվեն թվով 8 շրջագայություններ՝ ապրիլի 11-27-ը: Այս ընթացքում մասնակիցները կայցելեն ՀՀ կենտրոնական բանկ, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսա, Կենսաթոշակային բարեփոխումների իրազեկման կենտրոն, Անելիք բանկ, Պրոմեթեյ բանկ, Հայէկոնոմբանկ և Ինգո Արմենիա ապահովագրական ընկերություն:
«Իմ Ֆինանսների Ամիս» ծրագրի այլ միջոցառումների ժամանակացույցին և մասնակցության մանրամասներին կարող եք ծանոթանալ www.abcfinance.am կայքում, ինչպես նաև համանուն ֆեյսբուքյան և թվիթերյան էջերում: