Տանկիստ տղա էր, գնացել էր հետեւակին ազատելու. հրաժեշտ տվեցին 18-ամյա Արտակ Պետրոսյանին
ОбществоNEWS.am-ը գրում է.
Լոռու մարզի Մեծավան գյուղում ապրիլի 10-ին հողին են հանձնել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում քառօրյա մարտերի ընթացքում զոհված 18-ամյա Արտակ Պետրոսյանի դին:
NEWS.am-ի հետ զրույցում Մեծավանի համայնքապետ Սերյոժա Վարդանյանը նշեց, որ Արտակ Պետրոսյանը տանկիստ էր, զոհվել է հետեւակին օգնության գնալու ճանապարհին:
«Տանկիստ տղա էր, գնացել է առաջնագիծ, պիխոտին ազատելուց խփել են, երեքն էլ տանկում տրաքել են: Իմացել է, որ գնա կմահանա, բայց գնացել է, ամեն մեկը նման բան չէր անի, հերոսի մահով է մահացել»,-ասաց համայնքապետը:
Սերյոժա Վարդանյանը նշեց, որ Արտակ Վարդանյանի եւ տանկի անձնակազմի մյուս երկու անդամների այրված դիերը հակառակորդի նշանառության տակ գտնվող գոտուց դուրս են բերել «Կարմիր Խաչի» ներկայացուցիչների միջամտությամբ:
Համայնքապետի խոսքով՝ Արտակ Պետրոսյանի հուղարկավորությունը պետք է կայանար ապրիլի 11-ին, սակայն հոգեհանգստի արարողությունից հետո նրան հուղարկավորել են: