ՀԾԿՀ-ն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին կտուգանի 5 միլիոն դրամի չափով
ЭкономикаՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կքննարկի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ 5 միլիոն դրամ գումարի չափով տուգանք նշանակելու հարցը:
Այդ ընկերութ յան նկատմամբ տուգանք կիրառելու մասին որոշման նախագիծն ընդգրկված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ապրիլի 13-ի նիստի օրակարգում: «Հաշվի առնելով, որ՝
ա) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2006 թվականի դեկտեմբերի 27-ի №358Ն որոշմամբ հաստատված էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների (ԷՄՕԿ) 43-րդ կետի համաձայն՝ մատակարարը պարտավոր է տարին առնվազն մեկ անգամ ստուգել և ճշգրտել էլեկտրոնային առևտրային հաշվիչների ժամերը՝ այնպես, որ դրանք ճշգրիտ հաշվառեն Հանձնաժողովի կողմից սահմանված՝ գիշերային և ցերեկային ժամերին սպառված էլեկտրաէներգիայի քանակությունները,
բ) սպառողների մոտ տեղակայված էլեկտրոնային առևտրային հաշվիչների ժամային ցուցիչների աշխատանքի ստուգման և ճշգրտման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով Հանձնաժողովը 2015 թվականի նոյեմբերի 6-ին դիմել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ Ընկերություն), ինչին ի պատասխան Ընկերությունը 2015 թվականի նոյեմբերի 20-ի №04- ԴԳ-02/4303 գրությամբ հավաստիացրել է, որ էլեկտրոնային հաշվիչների ժամային շեղումների շտկման գործընթացը կավարտի մինչև 2015 թվականի դեկտեմբերի 1-ը,
գ) «Սպառողների խորհրդատվական կենտրոն» հասարակական կենտրոնը 2016 թվականի փետրվարի 25-ին և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը 2016 թվականի փետրվարի 26-ին Հանձնաժողովին ուղղված գրություններով անդրադարձել են սպառողների մոտ տեղակայված էլեկտրոնային առևտրային հաշվիչների ժամային շեղումների խնդրին,
դ) սույն որոշման «գ» կետում նշված գրություններում բարձրացված խնդրի ուսումնասիրության նպատակով և, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը, 2016 թվականի մարտի 4-ից Ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, ՆԱԽԱԳԻԾ
ե) Ընկերությունը 2016 թվականի մարտի 15-ի №04-ԿՀ-04/842 գրությամբ ընդունել է խնդրի առկայությունը՝ նշելով, որ հարցի կարգավորմանն ուղղված աշխատանքները նախատեսում է ավարտել մինչև 2016 թվականի հուլիսի 1-ը, զ) Հանձնաժողովը, լրացուցիչ պարզաբանումներ ստանալու նպատակով, 10 օրով երկարաձգել է 2016 թվականի մարտի 4-ից Ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթի ժամկետը, ինչի շրջանակում Ընկերությունը որևէ լրացուցիչ փաստարկ կամ հիմնավորում չի ներկայացրել,
է) Հանձնաժողովի աշխատակազմը հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզել է, որ Ընկերությունը չի կատարել ԷՄՕԿ-ի 43-րդ կետի պահանջները՝ խախտելով սպառողների իրավունքներն ու օրինական շահերը, և հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42- րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը, 3-րդ մասի «գ» կետը և 6-րդ մասը՝ Հանձնաժողովը որոշում է. Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների 43-րդ կետի պահանջները խախտելու համար Ընկերության նկատմամբ նշանակել տուգանք` 5 000 000 (հինգ միլիոն ) դրամ գումարի չափով:
1. Ընկերությանը՝ 1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկշաբաթյա ժամկետում սույն որոշման 1-ին կետում ամրագրված գումարը 900005242327 հաշվեհամարով փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե. 2) մինչև 2016 թվականի հուլիսի 1-ը ավարտել էլեկտրոնային առևտրային հաշվիչների ժամային շեղումների շտկման գործընթացը՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով Հանձնաժողովին. 3) ընդունել ի գիտություն, որ Ընկերությունն իրավասու է սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում այն բողոքարկել Հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»,-ասված է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին որոշման նախագծում: