ՀՀ առաջին տիկինն այցելել է հակառակորդի գնդակոծության հետևանքով վիրավորվածներին
ОбществоԱյսօր Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի գլխավորությամբ Երևանից մի խումբ հայ տիկնայք այցելել են Արցախ, եղել Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալում, հանրապետական հիվանդանոցում և Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորումում, որպեսզի ծանոթանան հակառակորդի գնդակոծության հետևանքով վիրավորվածների բուժման ընթացքին:

Այցելության ժամանակ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալում շրջել է բոլոր հիվանդասենյակներով, ծանոթացել նրանց առողջական վիճակին, կարեկցանքի և գոտեպնդման ջերմ խեսքեր ասել, ծնողական գորովանքով համբուրել վիրավոր զինվորների հպարտ ճակատները:



«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալի պետ Զորի Սաղյանը նշել է, որ հոսպիտալում բուժում ստացող հիվանդների վիճակը «բավարար» է և որ իրենք էլ արդեն ծանր հիվանդ չունեն:
.jpg)
.jpg)
Շարունակությունն՝ այստեղ։