Դեսպան Գալոյանի հանդիպումը Օզասկոյի քաղաքապետի հետ
Международные новостиՍեպտեմբերի 21-ին Սան Պաուլո կատարած այցելության ընթացքում Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը հանդիպում ունեցավ Օզասկոյի քաղաքապետ Ժորժի Լապասի, ինչպես նաև Օզասկոյի հայկական համայնքի ներկայացուցիչներ հետ:
Օզասկոյի քաղաքապետի հետ հանդիպման ընթացքում կողմերը բարձր գնահատեցին բրազիլահայ համայնքի դերակատարությունը` մասնավորապես շեշտադրում կատարելով քաղաքի տնտեսության, մշակույթի և հասարակական կյանքի զարգացման գործում հայ համայնքի ունեցած մեծ ներդրման վրա: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ապակենտրոնացված հարաբերությունների, մասնավորապես` քույր քաղաքներ Օզասկոյի և Գյումրիի միջև առևտրատնտեսական և մշակութային կապերի հետագա խորացման հնարավորությունների վերաբերյալ: