Գիտությամբ զբաղվելու դեպքում երիտասարդները կարող են բավականին մեծ ձեռքբերումներ ունենալ. Կարեն Ավագյան
ОбществоԳիտությամբ զբաղվելու դեպքում երիտասարդները կարող են բավականին մեծ ձեռքբերումներ ունենալ: Այս մասին «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառման ընթացքում «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ պատգամավոր,Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը:
«Նոբելյան օրեր Երևանում» երևույթն աննախադեպ է: Ցանկանում եմ առանձնացնել Երևանի պետական բժշկական համալսարանի գիտական գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանին, ով ուղղակի կապի մեջ է Նոբելյան մրցանակի դափնեկիր հյուրերի հետ»,- նշեց Կարեն Ավագյանը`շեշտելով, որ հայաստանյան գիտական պոտենցյալն իրականում բավական է, որպեսզի մարդը շփվի այդ գիտնականների հետ:
«Հայաստանի երիտասարդական հիմնադրամն, ինչպես միշտ, ցանկացած նման նախաձեռնության կողքին է: Մեզ համար գիտական ուղղղվածության ծրագրերը միշտ մեծ տեղ են ունեցել: Սա աննախադեպ ծրագիր է: Մենք չենք կարող այստեղ ներկա չլինել: Ներկայությունը նշանակում է որոշակի աջակցություն»,-շեշտեց ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգողը:
Կարեն Ավագյանը գոհունակությամբ փաստեց, որ «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառմանը մասնակցում են մեծ թվով ուսանողներ:
«Այդ ուսանողները կոգևորվեն, կոգեշնչվեն և կհասկանան, որ գիտությա բնագավառում կարող են բավականին մեծ ձեռքբերումներ ունենալ: Եվ սա լավագույն ճանապարհն է, որով մենք կարող ենք վարակիչ դարձնել գիտությամբ զբաղվելը»,-շեշտեց նա: