Թուրքիայի վարչապետը հայտարարել է 1,5 միլիոն սիրիացի փախստականի մասին
Международные новостиՍիրիացի փախստականների թիվը Թուրքիայում հասել է 1,5 մլն-ի: Նրանցից միայն 300 հազարը բնակվում է իշխանությունների կողմից կազմակերպված ճամբարներում: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:
«Մեր սահմանները բաց են: Մենք արդեն ցույց ենք տվել, որ պատրաստ ենք կիսելքւ այն ամենը, ինչ ունենք: Ընդհանուր առմամբ՝ Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը գերազանցել է 1,5 մլն-ը»,- ասել է վարչապետը:
Ամեն օր հազարավոր սիրիացի փախստականներ հատում են սիրիա-թուրքական սահմանը: Թուրքական իշխանությունները փախստականների համար բաց դռների քաղաքականություն են վարում: Կառավարությունը 4 մլրդ դոլար է հատկացրել սիրիացիների օգնության համար: