Կկարոտենք նրան եւ նրա ձեռագիրը. Ամերիկացի երգչուհի Chioma-ն՝ Սուրեն Թադեւոսյանի մասին
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
ՈւՀԱ-ի խմբի սիրված անդամ, ռեժիսոր եւ պրոդյուսեր Սուրեն Թադեւոսյանի մահը սգում են թե նրա կոլեգաներն ու ընկերները, թե հեռուստադիտողները, որոնք Սուրենին ճանաչում են նաեւ «Մեր բակը» ֆիլմից։ Տաղանդավոր ռեժիսորը համագործակցել է շատ հայտնի ու սիրված երգիչների հետ։ Նրանց թվում է նաեւ ամերիկացի երգչուհի Chioma-ն, որը Սուրենի հետ աշխատել է իր «Դու ես իմ հոգին» հայալեզու ստեղծագործության շուրջ։
Երգչուհին NEWS.am STYLE-ին պատմեց սիրված հայ ռեժիսորի հետ համագործակցության մասին, ինչպես նաեւ իր ցավն արտահայտեց նրա անժամանակ մահվան կապակցությամբ.

«Սուրենն իմ առաջին հայալեզու ստեղծագործության տեսահոլովակի ռեժիսորն էր։ Ինձ համար գերագույն հաճույք էր աշխատել այդչափ կրեատիվ եւ բազմատաղանդ անձնավորության հետ։ Նա այնքան բարեհամբույր էր...չեմ հավատում, որ Սուրենն այլեւս մեզ հետ չէ։ Կկարոտենք նրան եւ նրա ձեռագիրը։ Աղոթում եմ, որ Աստված սփոփի նրա ընտանիքին եւ բոլոր նրանց, ովքեր սիրում էին նրան»։
Հիշեցնենք, որ Սուրեն Թադեւոսյանը մահացել է ապրիլի 10-ի գիշերը՝ Վալենսիայի հիվանդանոցներից մեկում։ Ռեժիսորը 40 տարեկան էր։ Հայտնի ռեժիսորը տեւական ժամանակ բուժումներ էր ստանում Իսպանիայում։ Նրա մոտ շաքարային դիաբետ էր հայտնաբերվել, իսկ մի քանի ամիս առաջ Սուրենը ինսուլտ էր ստացել