Նախագահն ընդունել է բժշկության և հարակից ոլորտների զարգացման գործում Նոբելյան մրցանակի հինգ դափնեկիրներին
ОбществоՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 12-ին ընդունել է բժշկության և հարակից ոլորտների զարգացման գործում Նոբելյան մրցանակի արժանացած Ահարոն Չեխանովերին, Ադա Յոնաթին, Դեն Շեխտմանին, Ջոն Ռոբին Ուորենին, Էյ-իչի Նեգիշին:
Գիտության ասպարեզում ամենաբարձր պարգևի արժանացած գիտնականները Հայաստան են ժամանել Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կազմակերպած «Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառման շրջանակներում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Հայաստանում գիտության, մասնավորապես՝ բժշկության և հարակից ոլորտների զարգացմանը վերաբերող հարցեր: