Վաղուց արդեն սթափվելու ժամանակն է...
БлогՏիգրան Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Կապ չունի դու ով ես
Հայտնագործություն չեմ անի եթե ասեմ, որ կան բաներ, որոնց առաջ բոլոր մարդիկ հավասար են: Օրինակ՝ էկոլոգիան ու անվտանգությունը: Կապ չունի դու ով ես, հարուստ թե՞ աղքատ, երիտասարդ թե՞ տարեց, կին թե՞ տղամարդ, պաշտոնյա թե՞ բանվոր, գործազուրկ թե՞ գործարար: Մեկ է, եթե էկոլոգիան աղտոտված է, այն հավասարապես ազդում է բոլորս վրա: Քաղցկեղը և մյուս հիվանդությունները չեն հարցնում թե դու ո՞վ ես, կամ ո՞վ ես եղել: Դրա օրինակները յուրաքանչյուրս զգացել ենք ու տեսել:
Նույնը անվտանգությունն է. ներքին, առավել ևս արտաքին: Բոլորս պետք է ի վերջո հասկանանք, եթե մենք մեր քայլերով, գործողություններով, արածով կամ հատկապես չարածով ազդում ենք անվտանգության վրա, հավասարապես տուժելու են բոլորը՝ կապ չունի թե ով ով է: Այնպես որ վաղուց արդեն սթափվելու ժամանակն է և գիտակցելու, որ կան բաներ, որոնց առաջ բոլոր մարդիկ հավասար են, հետևաբար բոլորը պետք է ամեն ինչ անեն, որ այդ վտանգները հասցվեն նվազագույնի: