Մի առանձնացրեք զինվորներին
БлогԱշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մեկը ապահովված է , մյուսը անապահով, մեկը Երևանցի է , մյուսը Մարտակերտցի...: Մի փորձեք մտնել զինվորների զորանոց: Երկու տարվա մեջ ապահովված և չապահովված ընտանիքների զինվորները ապրում են մի սենյակում, հավատացեք տվյալ պահին իրանք նենց թքած ունեն , թե ով որ շրջանից է: Իմաստը ո՞րն է նրանց լարել իրար դեմ, իմաստը ո՞րն է ասել , թե բա ՝ սահմանին կանգնող զինվորները անապահով ընտանիքից են: Ժողովուրդ դուք զինվոր չեք տեսել, դուք պատկերացում չունեք զինվորի մասին : Վերջին դեպքերի ժամանակ զոհված զինվորից երկուսին ես ճանաչում էի, ընդ որում մեկին դեռ մանկուց էի ճանաչում: Անապահով ընտանիքից չէր:
Այդ ժամանակ խոսալու բան չկար չէ՞: Կամ ՝ ավելի շատ զոհվում են Երևանցիները , քան Ղարաբաղցիները: Էտ ասելու բանա՞: Իսկ կարողա՞ վաղն էլ ասենք ՝ ավելի շատ զոհվում են Սևանցիները , քան Ղափանցիները...: Այդ երբվանից գրանցման հասցեն դառձավ մարդու համար ճակատագիր: Այդ երկու տարվա ընթացքում նրանք բոլորը իրար ընկեր են , անկախ բառբառից, անձնագրի տվյալներից, մի օր լավ , մի օր վատ : Մի մտեք զինվոր - հրամանատար, զինվոր - զինվոր հարաբերությունների մեջ: Մի փորձեք ուսումնասիրություններ կատարել, սանդղակները որոշել , թե որ շրջանից քանի հոգի պետքա զոհվի: Մի մոռացեք, որ այդ պահին ձեր գրածը կարող են կարդալ հենց նույն զինվորները, որոնց կողքին կլինեն համ Ղարաբաղցիներ, համ Երևանցիներ, համ Սևանցիներ , համ Ղափանցիներ... :
Պատկերացնում ե՞ք Արցախցի մի զինվոր պտտվի իր Երևանցի ընկերոջը հարցնի ՝ էս զեմլյակդ ինչա՞ գրել: Այ որ ամբողջությամբ կարողանաք պատկերացնել հարցի լրջությունը ինձ թվումա էլ չեք խցկվի էտ թեմայի մեջ:
Հ.Գ. Հերոսը , ինչպես նաև մյուս մարդկային հատկանիշները , ազգ ու քաղաք չեն ճանաչում: