«Ժողովուրդ». Ադրբեջանցի դիվերսանտների փաստաբանը հայ է
2014 թ. մայիսի 14-ին ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղությամբ) հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ կատարելու գործով կալանավորված Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը, Դիլյամ Գարդաշխան օղլի Ասկերովը հայ փաստաբան ունեն: Նա ԼՂՀ փաստաբան Արկադի Իսրայելյանն է:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա ասաց, որ հանդիպել է ադրբեջանցի դիվերսանտների հետ, սակայն նախաքննության գաղնիությունից ելնելով չցանկացավ հանդիպումից մանրամասներ ներկայացնել: Հուլիսի 14-ին Քարվաճառում ավարտվել էին ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման աշխատանքները: Իդեպ, առաջնորդվելով Ժնևյան կոնվենցիայի դրույթներով' ԼՂՀ իշխանությունները միակողմանի կարգով պատրաստակամություն հայտնեցին հանձնել դիվերսիոն գործողությունների ընթացքում փոխհրաձգության ժամանակ սպանված Հ. Հասանովի դին:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում