Միայն նա էր ընդունակ տառապել և միայն նա կարող էր խորասուզվել հանցանքի անդունդը
БлогՀովիկ Չարխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մարդը պիտի հայտնվեր: Նա ծնունդ էր առել հակասականությունից, ողբերգական երկդիմությունից, բուն կյանքի բազմանշանակ էությունից: Նա միակն էր, որ ընդունակ էր իր մեջ ներառել ամեն ինչ: Միայն նա էր ընդունակ տառապել և միայն նա կարող էր խորասուզվել հանցանքի անդունդը:
Միայն նա գիտեր, թե ինչ բան է մեղքը, միայն նա էր ճաշակել ողբերգական մեղքի զգացումը, որն ըստ էության նրա սեփականը չէր, սակայն որից կարող էր տառապել, ինչպես սեփականից: Միայն նա կարող էր ակնհայտ աբսուրդից, տառապանքից, մասնատվածությունից ու բազմազանությունից դուրս հանել արժեքավոր ինչ-որ բան՝ լի խորագույն իմաստով:
ՊԵՐ ԼԱԳԵՐԿՎԻՍՏ
«Մարդու ազատագրումը» գրքից