Ереван, 04.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Վախճանվել է վաստակավոր երկրաբան Սաբիր Նիկոլայի Ստեփանյանը

 Ապրիլի 12-ին` կյանքի 83-րդ տարում վախճանվել է ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան, ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ, հասարակական-պետական անվանի գործիչ Սաբիր Նիկոլայի Ստեփանյանը:

Սաբիր Ստեփանյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Սաբիր Ստեփանյանի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 14-ին, ժ. 18:00-20:00` Նոր Նորքի Սուրբ Սարգիս Եկեղեցում, քաղաքացիական հրաժեշտը` ապրիլի 15-ին, ժ. 12:00-14:00` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը (Իսահակյան, 1), հուղարկավորությունը` Երևանի կենտրոնական գերեզմանատանը:

Սաբիր Նիկոլայի Ստեփանյանը ծնվել է 1933 թվականի հունվարի 13-ին` Ղազախ քաղաքում, ծառայողի ընտանիքում:

1951 թվականին ավարտել է Երևանի լեռնամետալուրգիական տեխնիկումը, 1962 թվականին` Վորոնեժի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը:

1951-1954 թվականներին աշխատել է Քաջարանում, եղել է պաշարների հաշվարկման խմբում երկրաբան, հորատման երկրաբան, ապա Քաջարանի երկրաբանահետախուզական տեղամասի պետ, իսկ 1954-1955թթ.` Փխրուտի երկրաբանահետախուզական խմբի պետ:

1955-1957 թվականներին եղել է Ագարակի երկրաբանահետախուզական խմբի պետ, 1957-1958 թվականներին Հոկտեմբերյանի նավթի և գազի որոնման և հետախուզման խոր հորատման խմբի պետ:

1962-1964 թվականներին Վայոց Ձորի երկրաբանաորոնողական արշավախմբի պետ, 1964-1967 թվականներին խմելու ջրի հիդրոերկրաբանական արշավախմբի պետ (Էջմիածնի շրջան):

1967 թվականին նշանակվել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն, իսկ 1971 թվականին` Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատի տնօրեն:

1977-1983 թվականներին եղել է «Հայոսկի» արտադրական միավորման տնօրեն:

1983-1986 թվականներին` ՀԽՍՀ գազաֆիկացման կոմիտեի նախագահ:

1986-1990 թվականներին` ՀԽՍՀ նյութատեխնիկական մատակարարման պետական կոմիտեի (Պետմատ) նախագահ, ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահության անդամ:

1987 թվականին ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 11-րդ գումարման պատգամավոր: 

1988 թվականի դեկտեմբերի 8-ից եղել է Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման հանձնաժողովի անդամ։

1991-1992 թվականներին եղել է Թուրքիայում ԽՍՀՄ առևտրային ներկայացուցչի տեղակալ։

1993-1998 թվականներին` Ռուսաստանի  Դաշնության էկոնոմիկայի նախարարության Միջինասիական հանրապետությունների, Ղազախստանի և Հայաստանի հետ տնտեսական համագործակցության բաժնի վարիչ, ՀՀ և ՌԴ միջև առևտրատնտեսական համագործակցության հանձնաժողովի նախագահի տեղակալ:

1998 թվականին վերադարձել է Հայաստան և նշանակվել «Հայոսկի» միավորման գլխավոր տնօրեն:

2002-2004 թվականներին եղել է «Արմենալ» (Կանազ) ԲԲԸ մատակարարման գծով տնօրեն։

Պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար» (1966թ.) և «Պետական սահմանի գերազանց պահպանության համար» (1968թ.) մեդալներով, Աշխատանքային կարմիր դրոշի (1971թ. և 1977թ.) և Ժողովուրդների բարեկամության շքանշաններով (1989թ.), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով (2012թ.), Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո շքանշանով (2012թ.): 2013 թվականին պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան էր (1969թ.), ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ (2003թ.), նաև Ագարակի և Հրազդանի պատվավոր քաղաքացի:

Անգնահատելի է Սաբիր Ստեփանյանի` տաղանդավոր, հմուտ ղեկավարի, գիտնականի, հասարակական-պետական գործչի, մեծ հայրենասերի և մեծ մարդու ներդրումը Հայաստանի տնտեսության զարգացման գործում: Զբաղեցնելով տարբեր բարձր պաշտոններ` նա նշանակալի ծառայություններ է մատուցել Հայրենիքին իրեն վստահված բոլոր ոլորտներում: Մեծ է Սաբիր Ստեփանյանի ավանդը Հայաստանի արդյունաբերության, մասնավորապես հանքարդյունաբերության ոլորտում: Հմուտ ղեկավարի կարողությունները, մասնագիտական բարձր որակը և մարդու լավագույն հատկանիշները նրան դարձնում էին գրեթե անփոխարինել ցանկացած միջավայրում:

Նա միշտ աչքի է ընկել գործին իր անմնացորդ նվիրվածությամբ և վայելել գործընկերների սերն ու հարգանքը: Իր գիտելիքներն ու փորձը փոխանցելով գործընկերներին և երիտասարդներին` նա պատգամել է հավատարիմ մնալ ազգային բարձր արժեքներին և շարունակել ավագ սերնդի գործը հանուն Հայաստանի և հայ ժողովրդի արժանապատիվ ապագայի: 

Բոլոր նրան ճանաչողների հիշողության մեջ Սաբիր Ստեփանյանը միշտ կմնա որպես շիտակ, պայծառ անձնավորություն և վառ անհատականություն:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը և նախարարության ողջ անձնակազմըխորապես վշտացած են ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան, ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ,հասարակական-պետական անվանի գործիչ Սաբիր Նիկոլայի Ստեփանյանի մահվան կապակցությամբ և հայտնումեն իրենց ցավակցությունն ու զորակցությունը հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին:

 

Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»