Ереван, 25.Март.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам Степанян Отказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокат Tasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небо МИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг Ирана Al Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 дней Орбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД Венгрии Глава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха Грузии Конфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузах


Մեր միակ դաշնակիցը մեր բանակն է, իսկ բանակի գլխավոր դաշնակիցը՝ ժողովուրդը

Блог

Արմենակ Մանուչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Տաքուկ տանը, թե կաբինետում, ի՞նչ տարբերություն

Վերջերս նախադասություններ երևան եկան, որոնցից մի քանիսին ցանկանում ենք անդրադառնալ առանձին-առանձին:

1. Մեր միակ դաշնակիցը մեր բանակն է: -Արդիական, դիպուկ ձևակերպում, որն ամբողջապես արտացոլում է մեր այսօրվա իրականությունը:
2. Մեր «բուշլատով» հաղթանակը կոստյումներով չդավաճանեք... -Դարձյալ դիպուկ ու տեղին դիտարկում, խո՛սք և զգուշացու՛մ...
Այս ամենի կողքին, որոշ «կաբինետայինների»կողմից ի հայտ է եկել նաև մեկ այլ արտահայտություն, որից էլ կսկսենք. Ի պատասխան ժողովրդի կամ նրա մի հատվածի խոսքերի, որ ասում են. «Պետք է առաջ գնալ, ոչ մի թիզ հող և այլն...», պատասխանում են. «Մի ասեք՝ ինչ անեն, թողեք՝ գործի գիտակները զբաղվեն, հավատացե՛ք, նրանք ձեզնից շատ են հասկանում... և այլն»: Հարգելինե՛րս, նախ այդ խոսքերը որպես մարտավարական դասեր չեն հնչեցնում, ինչպես դուք եք մեկնաբանում: Երկրորդ. գործի գիտակները, գոնե այս պահին, սպասում են «վերին օղակների» բանակցությունների արդյունքներին, որից և մեծամասամբ կախված կլինի մեր ժողովրդի և գործի գիտակների հետագա համատեղ քայլերը: Եվ հենց այդ պատճառով, որ հիմա քաղաքական գործիչները և աշխարհքաղաքական (ուժային) կենտրոններն են «գործի մեջ», այլ ոչ թե մեր հայրենի գործի գիտակները, արդարացիորեն ի հայտ են եկել 1-ին և 2-րդ կետերի արտահայտությունները...
Անշուշտ, չենք բացառում նաև հնարավոր խաղային տրամաբանությունը, (հասկանալի պատճառներով փակագծերը չենք բացում և օրինակներ չենք բերում), բայց այսօր չենք կարող բացառել նաև մեզ համար բացասական սցենարների հնարավորությունը, և չենք կարող ձայններս պապանձել... Համաձայն ենք, որ շատ բաներ մեզ տեսանելի չեն և չենք կարող իմանալ, թե ինչ է իրականում կատարվում և ինչ է նախատեսված... Բայց պարզ է, որ դրանք երկու ելք կարող են ունենալ մեզ համար: Կամ շատ դրական, կամ շատ բացասական: Հետևաբար, եթե ոչ հայանպաստ տարբերակներ մշակվեն, առաջադրվեն ու «պարտադրվեն» մեր ժողովրդին ու գործի գիտակներին, մենք պետք է պատրաստ լինենք կանխարգելելու նման սցենարները օրորոցում՝ մեր գործի գիտակների հետ միասին: Հենց այստեղ է, որ ժողովրդի ցանկացած զավակ, անկախ աստղերի մեծությունից և քանակից, անկախ նրանից ծառայել է, թե չի ծառայել, բանակում, անկախ այն փաստից, նստած է տաքուք տանը, թե տաքուք՝ կաբինետում... (Եվ սակայն այս տեսանկյունից ի՞նչ տարբերություն, թե որտեղ տաքուկ...) իրավունք ունի հետևյալ բոլորին ասել իր«Խոսքերը».
1. Աշխարհքաղաքական կենտրոններին, որ չենք ընդունի ոչ հայանպաստ որոշում...
2. Քաղ. Գործիչներին, - -Մեր բուշլատով հաղթանակը կոստյումներով չդավաճանեք»...
3. Գործի գիտակներին - -Ձե՛ր, հենց ձե՛ր հետ ենք», ու «ոչ մի թիզ հող, միայն առաջ... »:
Եթե մեր միակ դաշնակիցը Հայոց բանակն է, ապա մեծ իմաստով սխալված չենք լինի ասելու, որ Հայոց բանակի միակ դաշնակիցն էլ՝ ժողովուրդն է... Կարծում եմ, հատկապես վերջին օրերին, նաև գործի գիտակները վերա-հաստատվեցին այն մտքին, որ մեր բանակի, եթե ոչ միակ, ապա առաջին և գլխավոր դաշնակիցը՝ մեր ժողովուրդն է: Շարունակելով պետք է ասենք, որ եթե մեր գործի գիտակները միջազգային և ներքին դաշնակիցների վրա էլ նույնքան վստահ լինեին, որքան մեր ժողովրդի, ապա ամենավերևում նշված 1-ին և 2-րդ մտքերը ի հայտ չէին գա ընդհանրապես.
Կաբինետայինները ո՞ւմ են ուզում «լռեցնել»... Գործի գիտակների միակ դաշնակցի՞ն ... Իրենց իսկ ժողովրդի՞ն... (ի դեպ, մեր այսօրվա գործի գիտակները առաջին պատերազմում հավասարը հավասարի պես էին ժողովրդի հետ, միասին մարտավարություն էին մշակում... միասին հաղթանակ կերտեցին):
Այո մեր միակ դաշնակիցը մեր բանակն է, իսկ բանակի գլխավոր (եթե ոչ միակ) դաշնակիցը՝ ժողովուրդը... Որոշ կաբինետայընների հիշեցնենք. որքան բանակն է ժողովրդին պահում, այնքան էլ ժողովուրդն է իր բանակին պահում՝ կրելով զրկանքներ թե՛ մարդկային, թե՛ նյութական... Եվ որքան բանակն է մեր թիկունքն ու առաջնագիծը պահում, այդքան էլ մեր ժողովուրդն է մեր բանակի թիկունքն ու առաջամարտիկ լինելը պահում. Եվ այս տեսանկյունից ումի՞ց են ուզում ավելի «կաթոլիկ» երևալ որոշ «կաբինետայիններ», երբ վերամբարձ «ադալժենի» են անում, թե բանակն է «ձեզ» (ձեզ...) պահում. Բայց նրանց ու բոլորին ուզում ենք ասել, որ մեր ժողովրդի զավակների մտահոգություները ամենևին մեր բանակին ու գործի գիտակներին չեն վերաբերվում, այլ այն հնարավոր սցենարներին, որ կոստյումավորները` աշխարհքաղաքական կենտրոնների, կարող են գործի գիտակներին էլ «պաստավկա» անել ու փաստի առաջ կանգնացնել... Եվ այստեղ մեր՝ զավակների խոսքը, թե «ոչ մի թիզ հող», բարիկադի նույն, ճիշտ նո՛ւյն կողմից է հնչում. Ասել է թե. «գործի գիտակներ, ձեր և՛ ծնող և՛ զավակ ժողովուրդը ձեր կողքին է, ձե՛ր, այլ ոչ թե... (Ինչու՞ են «կաբինետայինները» զավակների այս խոսքերը «լսում» որպես բարիկադի մյուս կողմից հնչած ձայներ, կամ մտածում, որ իրենք ժողովրդից վեր են ու խելացի... Հիշեցնեմ, որ ժողովուրդն է ձեզ՝ նույնիսկ կաբինետայիններիդ պահում, ինչպես, որ մեր առաջնագծի տղաները՝ ձեզ և մեր ժողովրդին...)
Մեր ժողովուրդը միայն դաշնակից չէ: Նա միաժամանակ ծնող (և՛ Մայր և՛ Հայր) և զավակ է Հայոց բանակին. Այդ ո՞ր Մայրը, թեկուզ իր ամենահեղինակավոր զավակին դիմելիս պետք է «քաշվի» խոսք ասելուց. («Ինչպես»-ը բանակի և գործի գիտակ զավակների մասնագիտական գործն է, բայց «Ինչ»-ը՝ ուղենիշն ու ուղեգիծը՝ ծնող և զավակ ժողովուրդն էլ կարող է հռչակել, սահմանել...)
Շարունակելով՝ պետք է հարցնենք, թե այդ ո՞ր մի «զավակը» չի կարող ակնկալել «հորից» որդեգրած առաքելությանը հավատարիմ մնալ` «նախնական...» խոսքի «...համատեսքտում»... Ճի՛շտ է, միայն խորթ զավակը: Իսկ մեր բանակը մեր խորթ հայրը չէ, որ ամաչենք և մեր թոթով լեզվով չասենք. «Պապ, ինձ խաղալիք առ, իջնեմ հողերի մեջ «ճտ-թիզ» խաղամ»... «Վալոդ ձաձան էլ, որ ասի հարևան Մսրին տուր, չեմ տա...», և «Պապ, ուշադիր եղի, դու էլ չթողես, որ շենքի լիազորը «խալտուրա» անի ու Մսրին տա… Պապ...»
Գիտեք, եթե «լռության կոչը» հնչեր առաջնագծում գտնվող գործի գիտակներից՝ առաջնագծի սպաներից ու զինվորներից, մենք դա կհասկանայինք, որովհետև անմիջապես նրանք են զոհվում... Բայց նրանք, որ իրենց և իրենց ընկերներին են կորցրել, հենց նրանք են ասում. «Ո՛չ մի թիզ հող, ու միայն առա՛ջ...» Այդ դեպքում, երբ «կաբինետայիններն» ասում են. «լռեք, դուք տաքուկ նստած եք ձեր տներում, այնտեղ մարդիկ են զոհվում», հարց է առաջանում. «Եվ սակայն ի՞նչ տարբերություն, տաքուկ տնակում չենք զոհվում, թե տաքուկ կաբինետում...»:
Այո՛, շատերս զոհվեցինք վերջին օրերում… շատերս էլ չենք զոհվել մեր տաքուք տներում. Բայց դու՛ք էլ չեք զոհվել ձեր տաքուկ կաբինետներում... Պատերազմի արհավիրքը որքան մենք չենք զգացել անմիջապես մեր մաշկի վրա՝ «տներում նստած», այնքան էլ դուք չեք զգացել անմիջապես ձեր մաշկի վրա՝ կաբինետներում... Զոհվել են մեր զորամիավորումների ծառայողները...
Ուստի ով-ով, դուք մեզ լռության կոչեր չանե՛ք, թե «ինչ» ասենք մեր ապավեն-ծնող, մեր ծնած-զավակ՝ մեր հարազատ ու հալալ՝ մե՛ր բանակին...
Իսկ գործի գիտակ զոհված հերոսները, նրանց՝ գործի գիտակ առաջնագծի ընկերները, միայն մեկ բան են ասել. «Ո՛չ մի թիզ հող, միայն առա՛ջ»...
Մենք կրկնում, հիշեցնում և հնչեցնում ենք՝ նրանց գործով ապացուցված խոսքը և հավելում.՝ «Ինչպես անելը» ժողովուրդը վստահել է իր գործի գիտակ զավակներին և դա անշուշտ նրանց մասնագիտական, մարտավարական, մեթոդական գործն է, իսկ «Ի՞նչ անելը»՝ ուղենիշն ու ուղեգիծը, ժողովուրդն էլ իրավունք ունի հռչակելու, սահմանելու հնչեցնելու:
Լռեցնելու փորձ չանե’ք կաբինետայիննե’ր: (ստորակետը չեմ դնում...)
От Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»Движение «Нет “Западному Азербайджану”» обратилось к еврокомиссару Марте Кос: вопрос суверенитета Армении поставлен ребром Наапетян: выборы превращаются в референдум — за «кандидата Азербайджана» или против В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамВозвращение или экспансия: что стоит за вопросом азербайджанских переселенцев? Иранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов WSJ: Трамп намерен пересмотреть иммиграционную политику страныГосдеп: более 70 тыс. американцев покинули Ближний Восток после ударов по ИрануСила одного драма присоединяется к заключительному этапу проекта «Симфонический лес»Специальное предложение от Idram&IDBank в Далма Гарден МоллеСюник под угрозой: от стратегических уступок к демографическим последствиям Руководство Ucom отмечает Международный день клиентов вместе с абонентами Какие «инструменты» используют власти? «Паст»Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеАзербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в АрцахеСюникцы обеспокоены: ситуацией вокруг Ирана могут воспользоваться враждебные силы, создавая риски через проникновение этнически опасных элементов Иран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаIDBank и Idram продолжают сотрудничество с образовательным фондом ЗаркВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииЧужой пазл: как Армению встраивают в чужие геополитические проекты, превращая в Западный Азербайджан