Թունավորում՝ շմոլ գազի արտահոսքից
ОбществоԱպրիլի 13-ին, ժամը 01.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ շմոլ գազից թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 1982 թ. ծնված Նարինե Գ.-ն, 2004 թ. ծնված Մանե Վ.-ն և 2008 թ. ծնված Լիլիթ Վ.-ն: Պարզվել է, որ նրանք թունավորվել են ջրատաքացուցիչի ծխատարը խափանված լինելու պատճառով առաջացած շմոլ գազի արտահոսքից: Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն