Խաղաղ օվկիանոսի հատակին կստեղծվի աշխարհի խոշորագույն ստորջրյա արգելանոցը
ԱՄՆ-ն Խաղաղ օվկիանոսի հատակին կստեղծի աշխարհի խոշորագույն ստորջրյա արգելանոցը: Այն մասին սեպտեմբերի հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման որոշում է կայացրել ստորագրել համապատասխան փաստաթուղթ, համաձայն որի' Հավայան և Ամերիկյան Սամոա կղզիների միջև գտնվող ստորջրյա ծովային ազգային պարկը կմեծանա վեց անգամ և կստանա արգելանոցի կարգավիճակ: Այն կզբաղեցնի 1,27 միլիոն ք.մ. մակերես:
Նշված տարածքներում արգելված է լինելու իրագործել արդյուբաներական գործունեություն, առևտրային ձկնորսություն և օգտակար հանածոների արդյունահանում:
Ամերիկացի գիտնականները համարում են, որ այս տարածքում պահպանվել է կուսական ծովային միջավայր՝ յուրահատուկ բուսական և կենդանական աշխարհով: