Դատարանը մեղավոր ճանաչեց Լեւոն Հայրապետյանին
ОбществоՄոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը գործարար Լեւոն Հայրապետյանին 4 տարվա ազատազրկման է դատապարտել՝ նրան մեղավոր ճանաչելով 700 հազար դոլարի չափով խարդախություն կատարելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Դատարանը որոշել է Հայրապետյանին մեղավոր ճանաչել ՌԴ ՔՕ 159-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն եւ 4 տարվա ազատազրկման դատապարտել ընդհանուր ռեժիմի բանտում»,- վճիռը հրապարակել է դատավորը:
Դատարանը հաստատել է, որ Հայրապետյանը փաստաբան Սերգեյ Անտոնովի հետ Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի մորից 700 հազար դոլար է վերցրել նրա որդու պատիժը մեղմելուն նպաստելու համար, սակայն իրականում չի կարողացել ազդել դատավճռի վրա: