Օրվա բաղադրատոմս. Տորթ՝ սառեցրած բալով
LifestyleԲաղադրամասեր՝
400 գրամ թխվածքաբլիթ (ցանկացած տեսակի)
400 գրամ սերուցքային կարագ
100 գրամ սև շոկոլադ
1 բաժակի չափ շաքարավազ
400 գրամ թարմ կամ սառեցրած բալ
50 գրամ շաքարի փոշի
Պատրաստման եղանակ՝
Թխվածքաբլիթը մանրացնել։

Կարագը հալեցնել, ավելացնել շաքարավազը։ Ավելացնել 70 գրամ շոկոլադը։

Մարմանդ կրակին դնել ու անընդհատ խառնել, մինչ դառնա միատարր։

Վերցնել կրակից, լցնել ամաի մեջ, ցանել մանրացրծ թխվածքաբլիթները, բալը շարել, վերջում՝ կրկին թխվածքաբլիթ ու շաքարի փոշի, զարդարել քերած շոկոլադով։ Դնել սառնարան։




