Մարիա Շարապովան վերադառնում է կորտ
LifestyleԱյն բանից հետո, երբ Մարիա Շարապովան ձախողել էր դոպինգային ստուգումները և խոստովանել էր, որ ընդունել է արգելված դեղամիջոցը, նրա կարիերան կանգնել էր լուրջ վտանգի առաջ։ Միանգամայն պարզ էր, որ Շարապովային կհեռացնեն մրցումներից, բայց թե ինչքան ժամանակով, հայտնի չէր։
Այսօր թենիսիստուհու երկրպագուները ուրախությամբ հայտնաբերել են Մարիա Շարապովայի անունը «Ռոլան Գարոս» մրցույթի պաշտոնական կայքում, մյուս սպորտսմենների անունների կողքին։ Մրցույթը կկայանա մայիսի 22-ից հունիսի 5-ը Փարիզում։
Փաստորեն, Մարիա Շարապովան կրկին վերադառնում է կորտ։
Եվ, ամենայն հավանականությամբ, դա կապված է նրա հետ, որ ապրիլի 13-ին Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) բանաձև է ընդունել միլդրոնատ օգտագործելու մասին։ Ըստ այդ բանաձևի, մինչև մարտի 1-ը անցկացված դոպինգ-ստուգման ժամանակ մելդոնիուսի մեկ միկրոգրամից պակաս քանակը համարվում է թույլատրելի։