Հայրենիքից անհնար է նեղանալ, նեղանում են ուրիշ երևույթներից. Արտավազդ Ամիրյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Արցախյան քառօրյա պատերազմը գրավեց ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհի հայերի ուշադրությունը: Մասնավորապես ԱՄՆ-ի հայ համայնքը վերջին օրերին ակտիվորեն արտահայտում է իր բողոքն ու Արցախի համար խաղաղություն պահանջում՝ այդպիսով կենտրոնացնելով ոչ միայն իշխանությունների, միջազգային հանրության, այլեւ օտարազգիների ուշադրությունը:
Life.panorama.am-ի հետ զրույցում հաղորդավար, պրոդյուսեր Արտավազդ Ամիրյանը, ով բոլորովին վերջերս է ընտանիքի հետ միասին տեղափոխվել ԱՄՆ, պատմեց, որ Միացյալ նահանգների հայ համայնքն այսօր ավելի քան համախմբված է.
«Այստեղի Հայ համայնքը թերեւս ամենաակտիվներից է և հենց առաջին իսկ օրվանից իրենց ձայնը բարձրացրեցին ցույցերի ու մոմավառությունների տեսքով, որոնք կազմակերպվում էին միաժամանակ տարբեր վայրերում։ Ինչպես ես, դուք և շատերը նկատեցինք՝ այս օրերի ընթացքում աշխարհի տարբեր երկրներում իրականացվում են ցույցեր և բողոքի ակցիաներ ու վստահ եմ, որ մեզ, ինչպես նաև աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր հայրենակիցներին արդեն իսկ հաջողվել է ձայն բարձրացնել և կարծում եմ մենք համոզելու խնդիր ու կարիք չունենք, մենք պարզապես փաստն ենք արձանագրում և քաղաքակիրթ երկրներին արդեն իսկ պարզ է ամեն բան»,- նշեց Արտավազդն ու նկատեց, որ ինքն ու իր ընտանիքը հեռվից հեռու հետեւում են Հայաստանում կատարվող յուրաքանչյուր իրադարձությանն ու հպարտանում աշխարհով մեկ սփռված հայերի համախմբվածությամբ:
Հայերի միասնականությունն Արտավազդ Ամիրյանին չի զարմարցրել.
«Գիտեք, կարծում եմ նման միագաղափար և միասնական ժողովրդի կողմից սպասելի է ամեն ինչ ու այո, հատկապես նման պահերին շատ ակներև է այդ միասնականությունը, միասին լինելն ու համախմբվելը։ Եվ նման պահերին մեր երկրին, մեր ժողովրդին, մեր այն հերոս տղաներին, ովքեր այսօր սահմանին են և իրենց կյանքի գնով մեզ ապրելու հնարավորություն են տալիս՝ անհրաժեշտ է հայ ազգի այսպիսի միասնությունը։ Էդպես եղել է, կա և լինելու է միշտ»,- նշեց նա։
Շարունակությունը` այստեղ: