Ереван, 20.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Ադրբեջանցին չէր սպասում, որ 18 տարեկան զինվորն այդպես կկռվի փորձառուների դեմ». վիրավոր ավագ լեյտենանտն օր առաջ ուզում է վերադառնալ ծառայության

Blognews.am-ը գրում է.

Շարունակելով ներկայացնել Արցախի սահմանները պաշտպանած վիրավոր զինվորների պատմությունները՝ BlogNews-ը զրուցել է 33-ամյա ավագ լեյտենանտ Արամ Աբրահամյանի հետ։ Նա այն տղաներից է, ով այնպիսի պատրաստակամությամբ է խոսում սահման վերադառնալու մասին, որ նույնիսկ ավելորդ ես համարում այդ մասին հարցը։ Արամն ամուսնացած է, 2 դուստր ունի՝ 5 տարեկան և 2 տարեկան, սեպտեմբերին կրկին հայր է դառնալու։ Ասում է՝ Աստված ինձ պահեց, որ տեսնեմ երեխայիս։

Արամն ապրիլի 2-ից մասնակցել է Թալիշի թեժ մարտերին, որոնց ժամանակ նրանք հետ են գրավել մեր դիրքերը, ապրիլի 4-ին վիրավորվել է։ «Առավոտյան բարձրացանք դիրքեր՝ մեր 18-ամյա զինվորներին օգնելու կանխել թշնամու առաջխաղացումը։ Բարձրանալուց մոտ 20 րոպե հետո սկսվեց հակառակորդի արկերի տարափը, որի ժամանակ էլ վիրավորվեցի»,- ասաց Արամը, ում հիմնական խնդիրը կապված է ձախ ոտքի հետ. նրան վիրահատել են Ստեփանակերտում, ապա՝ Երևանում։ «Փառք Աստծո, շատ լավ եմ պրծել։ Հուսով եմ՝ հետագայում էլ չի խանգարի ծառայաությանս, կշարունակեմ այնպես, ինչպես նախկինում ու նույնիսկ կվազեմ։ Մեր տղաները դեռ էնտեղ են։ Չգիտեմ՝ ինչ իրավիճակ է, հեռախոսով չեմ խոսում այդ մասին, միայն իմանում եմ՝ ոնց են, ես էլ ասում եմ լավ եղեք, դուխներդ չգցեք, ձեզ հետ եմ, սպասեք, ապաքինվեմ, գամ։ Ճիշտ է, բժիշկներն ինձ ասել են, որ մոտ 5 ամիս է պետք ապաքինվելու համար, բայց փորձում եմ ավելի շուտ ապաքինվել, հասնել տղերքին»,- ասաց նա ու շնորհակալություն հայտնեց հոսպիտալի բժշկական անձնակազմին՝ հոգատարության ու պրոֆեսիոնալ վերաբերմունքի համար։

Անդրադառնալով մարտերին՝ Արամը նշեց, որ Ադրբեջանի կողմից միայն  փորձառու հատուկ ջոկատայիններ էին մասնակցում կռվին, սակայն մեր 18 տարեկան զինվորները չեն փախել կամ ընկճվել, մարտնչել են մինչև արյան վերջին կաթիլը. «Նույնիսկ վիրավոր վիճակում տղերքը մինչև վերջ կռվել են։ Կարծում եմ՝ այս պատերազմը կարճ տևեց, որովհետև ադրբեջանցիները հասկացան, որ մենք պատրաստ ենք պաշտպանել մեր հողերը, պետք լինի, առաջ էլ կգնանք։ Ոչ մի ադրբեջանցի չէր սպասում, որ 18 տարեկան զինվորը կարող է այդպես կռիվ տալ փորձառուների դեմ՝ այն էլ քանակական այդպիսի  տարբերությամբ։ Հավատացեք, 4 զինվորը պայքարել է մոտ 30-40 ադրբեջանցու դեմ։ Բնականաբար, զինվորների համար հեշտ չէ. դու մարդ ես սպանում, կողքիդ ընկերդ է ընկնում։ Դա չի կարող ազդեցություն չունենալ գիտակից մարդու վրա։ Այն, ինչ տեսել եմ, դժվար թե վերանա իմ միջից։ Ցանկացած զինվոր ամեն անգամ դա հիշելուց վերապրելու է, բայց սա նաև մեծ փորձ է մեր զինվորների համար. հոգեպես ավելի կայուն են դառնալու։ 6 ամսվա զինվորը, որ այսօր պատերազմի դաշտում էր, մեկուկես տարի դեռ ծառայելու է, եթե այդ ընթացքում թուրքն էլի ոտնձգություններ անի, մեր զինվորն ավելի փորձառու է լինելու»,- ասաց նա։

Ավագ լեյտենանտը նկատեց, որ մեզ համար սա գոյության կռիվ է, իսկ հակառակորդն արժեքներ չունի։ «Իրենք դիապիղծ են, մարդկային ուղեղից վեր բաներ են անում, դիակը  մասնատում են, այլանդակում, թույլ չեն տալիս, որ դին գոնե հասնի ծնողին։ Ծնողը չգիտի էլ՝ դա իր տղա՞ն էր, թե՝ ոչ։ Իրենց արածները պետք է ամբողջ աշխարհին ներկայացնել, որ տեսնեն՝ ինչի են ընդունակ նրանք։ Մեր ազգն այդպիսին չէ, մեր տղերքը չեն էլ վախենում դրանից։ Մենք դարեր շարունակ պայքարել ենք ու միշտ պայքարելու ենք։ Ոչ ոք չէր սպասում, որ մեր ազգը մեկ մարդու պես կկանգնի ոտքի ու կգնա սահման՝ իր հայրենիքը պաշտպանելու։ Ամեն մեկի համար հայրենիքը սկսվում է իր ընտանիքից։ Եթե դու կարողանում ես պահել ու պաշտպանել քո ընտանիքը, կպաշտպանես նաև հայրենիքդ։ Ես ամուսնացած եմ, ունեմ 2 դուստր, երբ պատկերացնում եմ՝ ինչ կլինի, եթե հասնեն  իմ տուն, դա ինձ ավելի է գազազացնում, վախն իմ միջից դուրս է գալիս։ Եթե ինչ-որ մեկն ասի՝ ես դրանից չեմ վախենում, չեմ հավատա։ Չի կարող նման բան լինել։ Ցանկացած ոք ունի վախ, բայց երբ պատկերացնում է, որ իր թիկունքում իր մայրն է, կինը, երեխաները, ժողովուրդը, միայն առաջ է գնում՝ ապացուցելու, որ թուրքը չի կարող հասնել նրանց։ Դա լինում է արյան գնով և շատ դժվար է, բոլորի մայրերն էլ կուզեին, որ իրենց տղաներն ինչ-որ կերպ տուն գային, թեկուզ հաշմանդամ, բայց գային...»,- շեշտեց Արամը։

Ավագ լեյտենանտը նշեց, որ մեր ազգի միակ թույլ կողմը դավաճաններն են, ովքեր չնչին գումարով դավաճանել են ազգին՝ առանց մտածելու, թե ինչ կանի թուրքը, եթե սահմանն անցնի, հասնի էստեղ. «Անձամբ ես դավաճաներին հրապարակում կայրեի։ Այ իրենց պիտի հանձնենք թուրքերին, նրանք դավաճաններին էլ չեն խնայում, որովհետև մտածում են, որ եթե իր հայրենիքն է դավաճանել, իրենց հաստատ կդավաճանի։ Թող  ոչ ոքի մտքի ծայրով չանցնի, որ մեր ազգին կարելի է դավաճանել»։

Անդրադառնալով զինադադարի մասին որոշմանը՝ ավագ լեյտենանտը նշեց, որ երկիրն ունի Գերագույն գլխավոր հրամանատար, ով էլ կայացնում է որոշումները.  «Մարդկային տեսանկյունից ճիշտ որոշում էր, որովհետև եթե չդադարեր, ավելի շատ զոհեր էին լինելու։ Եթե իրենք խլած լինեին մեր նախիների արյունով ազատագրած հողերը, ճիշտ որոշում չէր  լինի, բայց, Փառք Աստծո, իրենք չեն  կարողացել առաջ գալ, մենք պաշտպանել ենք մեր հողերը։ Ես ծառայում եմ հայրենիքիս ու իրավունք էլ չունեմ զբաղվելու քաղաքականությամբ։ Լավ կլինի, որ ամեն մեկն իր գործով զբաղվի։ Եթե մեր Գերագույն գլխավոր հրամանատարն ասի՝ պիտի հասնեն Բաքու, կհասնենք նաև Բաքու»։

Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi