Լուսինե Սահակյանի մոտ ոչ մի կասկած չկա, որ Պերմյակովն է ոճրագործության հեղինակը
ОбществоԼուսինե Սահակյանը գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովի ցուցմունքներում հակասություններ է տեսնում:
«Եթեորպես կասկածյալ առաջին ցուցմունքում նշում է, որ մտելէ Ավետիսյանների տուն ջուր խմելու, ապա որպեսմեղադրյալ իր առաջին ցուցմունքում նշել է, որ մտել է տունհագուստի համար: Ի դեպ երկու ցուցմունքներն էլռուսական կողմի հարցաքննությունների արդյունքներնեն: Սակայն այս ցուցմունքների տարբերությունն էականչի համարվում, քանի որ նա զորմասը լքել է զենքով`հագուստ և գու մար հայթայթելունպատակով»,- նշեց փաստաբան Լուսինե Սահակյանը:
Ցուցմունքներում տարբերություններ շատ կան, օրինակ` այն, որ նա Ավետիսյանների տանից դուրս գալուց հետո սնունդ է պատվիրել, բայց վերջնին հաշվով պարզվել է, որ հեռախոսներով նման զանգ ու պատվեր չի եղել:
«Հիմնականում բոլոր ցուցմունքներում կարմիր թելի պես գնում է, որ նա լքել է ռազմաբազան զենքով, մտել է Ավետիսյանների տուն ու կրակել, ու երբ առաջին անգամ կրակել է, շարունակել է կրակել, չի կարողացել կանգ առնել:
Նույնիսկ ցուցմունքներից մեկում նշել է, որ երեխային կրակել է, քանի որ չի կարողացել կանգ առնել` ինքնաբերաբար: Բոլոր ցուցմունքներում նա նշել է, որ այլ նպատակ, քան հագուստ ձեռք բերելը և գումար հայթայթելը, չի եղել: Սա խոսում է նաև նրա անհավասարակշիռ վիճակի մասին»,- նշեց Սահակյանը` հավելելով, որ հարցաքննությունների ժամանակ արված տեսաձայնագրություններն անչափ կարևոր են դատարանի համար, քանի որ տալիս են Պերմյակովի մասին իրական պատկերացում:
Պերմյակովը ցուցմունքներում անցյալը նկարագրելիս բազում անգամ նշել է, որ իր ընկերները հանցագործներ են` հիմնականում նախկինում դատվածություն ունեցող: Նշել է նաև, որ նախկինում ինքն էլ է կրակել: Ցուցմունքներից, ըստ փաստաբանի, երևում է, որ ունի կայացման խնդիր, թեև ողջ ընթացքում նշում է, որ հանցագործությունը կատարել է ինքը:
«Պերմյակովը ցուցմունքներ է տվել ինչպես ռուս, այնպես էլ հայ քննիչներին, կատարվել է փորձաքննություն: Համադրելով ամբողջը ոչ մի հարց ու կասկած չի մնում, որ նա է կատարել հանգացործությունն ու թող ոչ մեկի մոտ կասկած չլինի, որ մեղադրվում է անմեղ մարդ: Այն, որ Պերմյակովն է հանցագործություն կատարողը, ոչ մի կասկած չի թողնում»,-նշեց Լուսինե Սահակյանը: