Այսօր Հայաստան ներկրվող բնամթերքի սերմացուի մի մասը գենետիկ փոխված է
Блог
Արտաշիր Երվանդունի արքայի պալատի ճակատին փորագրված է եղել. «Օտարից ոչ կին առ, ոչ սննդամթերք»։ Իմաստուն են եղել մեր արքաները…Իհարկե ոչ միշտ, ոչ բոլորը, բայց հիմնականում առաջնորդվել են ազգի հանդեպ պատասխանատվության զգացումով, որն էլ հենց պարտադրել է խելամիտ լինել…
Այսօր արդեն ոչ մի բարդություն չի ներկայացնում ԴՆԹ-ից վերցնել անհրաժեշտ հատկություններ կրող և փոխանցող գեները և դրանք ներմուծել ցանկացած բջջի մեջ, փաստորեն հաղթահարելով միջտեսակային պատնեշները և խառնելով բացարձակորեն իրար հետ չկապված տեսակների ժառանգականությունը։ Այլ բույսի, կենդանու, միջատի, բակտերիայի և նույնիսկ մարդու գեները ներդրվում են բույսերի, ձկների, կաթնասունների քրոմոսոմներում, ինչի արդյունքում ձևավորվում են կենդանի օրգանիզմների նոր` գոյություն չունեցող ձևեր։ Արդեն ստացվել են գենետիկորեն վերափոխված մանրեներ, սնկեր, բույսեր, կենդանիներ…
Մեզ մոտ դա վաղուց հայտնի է լոլիկի և կարտոֆիլի ավանդական տեսակների գրեթե վերացման օրինակով։ Վստահորեն կարելի է ասել, որ այսօր Հայաստան ներկրվող բնամթերքի սերմացուի մի մասը գենետիկ փոխված է։ Դրանք գնվում են բնակչության կողմից և ներդրվում գյուղատնտեսության մեջ։
Սանասար Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը