ԵԱՏՄ-ի Միջկառավարական խորհուրդը հաստատել Է եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձեւավորման ու գործառման մասին դրույթը
ЭкономикаԵվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ապրիլի 13-ին Գորկի ավանում (Մոսկվայի մարզ) կայացած նիստում հաստատել են Հաստոցաշինության եվրասիական ինժինիրինգային կենտրոնի ստեղծման հայեցակարգը, տեղեկացնում է ԵԱՏՀ-ի մամուլի տեղեկագրին:
Այն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական բլոկի կողմից մշակվել Է ԵԱՏՄ-ի պետությունների հետ համատեղ՝ Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղություններին համապատասխան: Այդ ռազմավարական փաստաթղթով Հաստոցաշինության կենտրոնը սահմանվել Է որպես Կողմերի արդյունաբերական համագործակցության գործիքներից մեկը:
Ընդունված հայեցակարգում նշվում են կենտրոնի ստեղծման նպատակներն ու խնդիրները, ինչպես նաեւ դրանց իրագործման մեխանիզմները: Ինտեգրացիոն այդ կառույցի հիմնական նպատակը կդառնա ինովացիոն տեխնոլոգիական որոշումների մշակումը եւ ԵԱՏՄ-ի երկրների մեքենաշինական համալիրների արտադրական գործընթացներում դրանց ներդրմանն օժանդակելը:
Հայեցակարգը նախատեսում Է ԵԱՏՄ-ի բոլոր երկրների մասնակցությունը Հաստոցաշինության եվրասիական ինժինիրինգային կենտրոնի ստեղծմանն ու գործունեությանը:
Միջկառավարական խորհրդի նիստում նաեւ հաստատվել Է եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձեւավորման ու գործառման մասին դրույթը: Այն մշակվել Է ԵԱՏՄ-ի տարածքում իրավասությունների կենտրոնների ստեղծման նպատակով, որոնք խթանում են տնտեսության առաջնային սեկտորների զարգացումը եւ պայմաններ ստեղծում դրանց մշտական տեխնոլոգիական նորմացման համար:
Եվրասիական տեխնոլոգիական հարթակների գործունեության արդյունքը կդառնան համատեղ ինովացիոն պրոդուկտների ու տեխնոլոգիաների մշակումն ու ներդրումը արդյունաբերական արտադրության մեջ, նոր բարձրտեխնոլոգիական գիտատար արտադրությունների ձեւավորումը:
Կառավարությունների ղեկավարների որոշման հավելվածում նաեւ նշվել Է, թե տնտեսության որ հանգուցային ճյուղերում են ստեղծվելու տեխնիկական հարթակները: Խոսքը վերաբերում Է ավիատիեզերական, տեղեկատվական-հաղորդակցական, մեքենաշինական, բժշկական, դեղագործական, քիմիական, գյուղատնտեսական, միջուկային եւ ռադիացիոն տեխնոլոգիաներին, ինչպես նաեւ նոր նյութերի տեխնոլոգիային, սննդի արդյունաբերությանը, Էլեկտրոնիկային, Էներգետիկային եւ կենսատեխնոլոգիային:
Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշում Է ընդունել ԵԱՏՄ-ի ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում համատեղ գիտահետազոտական եւ փորձնակոնստրուկտորական աշխատանքների կազմակերպման կարգի մշակման մասին: Այդ կապակցությամբ ԵԱՏՀ-ն նշել Է, որ ԵԱՏՄ-ի երկրների համատեղ գիտական գործունեությունը նպաստում Է գիտական ներուժի արդյունավետ օգտագործմանը, թույլ կտա Միությունում ինովացիոն զարգացման միասնական վեկտոր ձեւավորել ագրոարդյունաբերական համալիրում, խթանել ինովացիաների ու տեխնոլոգիաների արտադրությունը եւ դրանց հետագա ներդրումը արտադրական ցիկլում: