Արտաքին թշնամու դեմ հաղթանակն անհնար է՝ առանց ներքին թշնամուն հուղարկավորելու
БлогԳևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մենք' հայերս, բազում առաքինությունների ու գրավչությունների հետ միասին, մի մեծ թերություն ունենք' մեր բախտի համար միշտ մեղադրել ուրիշներին, բայց ոչ երբեք' մեզ:
Հիմա էլ թիրախավորել ենք ռուսներին: Կամովին հանձնվում ենք խնամակալության, հետո դժգոհում ենք խնամքից:
Քանի՞ դար է պետք' հասկանալու, որ մեր մեջքը չի ուղղվելու, քանի դեռ երկրում տիրում է սոցիալական ծայրաստիճան բևեռացումը, օր-օրի ավելի են բարգավաճում անօրեն միլիարդատերերը, ներսից մեզ հյուծում է քաղաքական փտախտը, ազատության ու փառքի մեջ են թալանչիներն ու դավաճանները, վերադարձված չեն ժողովրդից գրպանված գումարները, մանդատավոր են անգրագետներն ու հանցագործները:
Մենք միշտ էլ միաժամանակ և անդադար երկու թշնամու դեմ ենք պայքարել' ներքին և արտաքին:
Գուցե սխալվում եմ, բայց արտաքին թշնամու դեմ հաղթանակն անհնար է' առանց ներքին թշնամուն հուղարկավորելու: