ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ԼՂՀ-ում պատիժ կրող ադրբեջանցի դիվերսանտներին
Общество«Կարմիր խաչ»-ի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատակիցներն այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանի նկատմամբ դիվերսիոն ոտնձգություն իրականացնելու ժամանակ ձերբակալված Շահբազ Ջալալօղլու Գուլիևին և Դիլհամ Ասքերովին: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այցը տեղի է ունեցել ապրիլի 14-ին:
ԿԽՄԿ Բաքվի ներկայացուցիչները դիվերսանտներին տեղեկություն են փոխանցել նրանց ընտանիքների մասին, ինչպես նաև վերջիններից համապատասխան տեղեկություն են ստացել` փոխանցելու հարազատներին: