Այս գիշեր Ադրբեջանի զինուժը կրակ է բացել ականանետերից եւ նռնականետերից. ԼՂՀ ՊԲ
ОбществоԱպրիլի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Առաջնագծի ողջ երկայնքով հակառակորդը ընդմիջումներով շարունակել է խախտել կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, իսկ հյուսիսարեւելյան (Մարտակերտ) ուղղությամբ նաեւ` 60 մմ-ոց (1 արկ), 82 մմ-ոց (3 արկ) ականանետեր եւ ՀԱՆ-17 տիպի նռնականետ (10 արկ):
Ընդհանուր առմամբ գիշերվա ընթացքում հակառակորդը կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը խախտել է շուրջ 65 անգամ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակել են ուշադիր հետեւել առաջնագծում տիրող իրավիճակին եւ վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը: