Թալինում «Հայկական Վերածնունդի» թեկնածուն պնդում է, որ ՀՀԿ-ական թեկնածուն փող է բաժանում՝ 15-20 հազար դրամ
Обществоnews.am-ը գրում է.
Թալինում քաղաքապետի «Հայկական Վերածնունդ» կուսակցության թեկնածու Գուրգեն Գրիգորյանը պնդում է, որ քաղաքապետ ՀՀԿ-ական թեկնածու Սարգիս Արամյանը ընտրողներին ընտրակաշառք է բաժանում: NEWS.am-ի հետ զրույցում Գուրգեն Գրիգորյանը նշեց, որ` ընտրողներին բաժանում են 15-20 հազար դրամ:
«ՀՀԿ-ի թեկնածուն գումարով մարդկանց է գնում, ես իմ թեկնածությունը դրել էի, որ իմ Թալինի համար լավ լիներ, չի լինում, թող էս ժողովուրդը նորից հինգ տարի էլի տանջվի, տառապի։ Էդ իրենց տված երկու կոպեկ գրոշի համար կփոշմանեն` ուշ կլինի: Ես գիտեմ որ անձին 25-20 հազար դրմա փող են տալիս: Բայց մենք գնալու ենք մաքուր ու արդար ընտրության` թեկուզ ընտրողների միայն 100-ի ձայնը ստանանք, բայց հանգիստ քնենք: Ամբողջ ժողովուրդն ա ասում, որ իրենց փող են բաժանում, բոլորը կաշառված են ստեղ` ոստիկաններից, հանձնաժողովի անդամներից սկսած»,-ասաց նա:
Նշենք, որ Թալինում քաղաքապետի պաշտոնին են հավակնում գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Սարգիս Արամյանը, ՀՅԴ-ական թեկնածու Տիգրան Հարությունյանը, «Հայկական Վերածնունդ» կուսակցության թեկնածու Գուրգեն Գրիգորյանը: