Ընտրական իրավունքի հետ կապված հանցագործությունները պետք է դասվեն առանձնապես ծանր հանցագործությունների շարքին
БлогՆորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մեղադրեք ինձ Ֆաշիզմի, ծայրահեղականության կամ ինչի մեջ ուզում եք, բայց քանի դեռ ընտրական իրավունքի հետ կապված հանցագործությունները չեն դասվել առանձնապես ծանր հանցագործությունների շարքին, և դրանց մեջ ընդգրկված անձինք /կաշառք տվողներն ու վերցնողները և առհասարակ` ընտրական տեղամասում կեղծիք իրականացնող անձինք/ չեն դատապարտվել երկար տարիներով ազատազրկման, ընդհուպ մինչև ցմահ, մենք ոչ մի հույս չպետք է ունենանք, որ կարող ենք իրականացնել նորմալ ընտրական գործընթաց":
Չե՞ք տեսնում, որ 25 տարի է, ոչ մի բան ու ոչինչ չի փոխվում, չե՞ք տեսնում, որ ընտրությունից ընտրություն ընդամենը կեղծման մեխանիզմներն են կատարելագործվում, չե՞ք տեսնում, որ....
Ես չեմ հասկանում` պետության գահավիժումն էլ ո՞նց պետք է դրսևորվի, որ մենք վերջապես հասկանանք, որ քուչի 'ջահելությունն' է դարձել իշխանության աղբյուր...