Հայտնի է դարձել «Միսս Ռուսաստան-2016» մրցույթի հաղթողը (լուսանկարներ)
Lifestyletert.am-ը գրում է.
Մոսկվայում կայացել է «Միսս Ռուսաստան-2016» գեղեցկության մրցույթը, որի շրջանակներում հաղթողի կոչմանն է արժանացել Տյումենի ներկայացուցիչ Յանա Դոբրովոլսկայան, ով առաջ է անցել մյուս 49 մասնակիցներին:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, կապուտաչյա գեղեցկուհին բաղձալի հաղթանակի կապակցությամբ ստացել է սպիտակ ոսկուց պատրաստված, հատընտիր ադամանդներով ու մարգարիտներով զարդարված բացառիկ թագ, որի արժեքը 1 մլն դոլար է:
Բացի այդ գեղեցկուհին ստացել է 3 մլն ռուբլի, ավտոմեքենա, ինչպես նաև «Միսս աշխարհ» և «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթներում Ռուսաստանը ներկայացնելու իրավունք: