Սպիտակում ընտրություններին արդեն մասնակցել է ընտրողների 51.53 տոկոսը
ОбществоԼոռու մարզի Սպիտակ քաղաքում այսօր` ապրիլի 17-ին, ընթացող քաղաքապետի ընտրություններին ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել է 6842 ընտրող կամ ընտրողների 51.53 տոկոսը:
Ընտրական տեղամասերի հանձնաժողովների նախագահների խոսքով` այս անգամ ընտրողների ակտիվությունը բավականին բարձր է:
Ընտրական տեղամասերից մեկի հանձնաժողովի նախագահը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք էլ նման ակտիվություն չէին ակնկալում. «Ակտիվությունը երեւի տրամադրությունից է, երեւի լավ են աշխատել թեկնածուները: Բացի դրանից, երեւի եղանակից է, որ անձրեւ լիներ, չէին գա»:
Նշենք, որ Սպիտակում ընտրողների ընդհանուր թիվը 13 հազար 278-ն է: