Էկվադորում առաջիկա օրերին նոր երկրաշարժերի վտանգ կա
ОбществоԷկվադորի երկրաֆիզիկայի ինստիտուտը նախազգուշացրել է, որ առաջիկա մի քանի օրերին, հզոր երկրաշարժից հետո, ստորգետնյա ցնցումների կրկնության վտանգ կա: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Մասնագետների տվյալներով, մինչեւ հիմա 135 հետցնցում է գրանցվել, որոնցից ամենահզորի ուժգնությունը կազմել է 5.6 մագնիտուդ:
Էկվադորի ափերին շաբաթ երեկոյան հզոր երկրաշարժ է տեղի ունեցել՝ ամենահզորը 1979 թվականից ի վեր: 7.8 մագնիտուդով երկրաշարժի օջախը գտնվել է 20 կմ խորությամբ, Մանաբի նահանգի Պեդերնալես քաղաքի շրջանում: Պաշտոնական տվյալներով, աղետի հետեւանքով 77 մարդ է զոհվել, 588-ը՝ վնասվածքներ ստացել: