Գիտնականները Ծիր Կաթինի նոր արբանյակ են հայտնաբերել
ОбществоՔեմբրիջի համալսարանի աստղագետները Ծիր Կաթինի նոր արբանյակ են հայտնաբերել՝ Երկրից 380.000 լուսային տարի հեռավորության վրա գտնվող գաճաճ գալակտիկա: Հետազոտությունը հրապարակվել է Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագրում:
Գաճաճ գալակտիկան անվանվել է Crater 2 և հայտնաբերվել է VST ATLAS տեսության՝ Չիլիի աստղադիտարանում հսկայական օպտիկական աստղադիտակների համալիրից, VST (Very Large Telescope)-ից ստացված տվյալների վերլուծության ժամանակ:
Գալակտիկան անհնար է անզեն աչքով տեսնել, քանի որ այն չափազանց հեռու է, Երկրից հնարավոր է տարբերակել միայն առանձին աստղեր:
Ըստ գիտնականների՝ գալակտիկան դժվար է եղել հայտնաբերել, որովհետև դրա աստղերը չափազանց հեռու են իրարից: Աստղագետները ենթադրում են, որ գալակտիկայի մոտ գտնվում է ևս 4 օբյեկտ՝ Crater գնդաձև աստղային կուտակում և 3 գաճաճ գալակտիկա Առյուծի համաստեղությունում: