Անտոնիո Բանդերասի 5 լավագույն դերերը (ֆոտո)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Բանդերասի 5 լավագույն դերերը մեծ կինոյում.
1. «Նյարդային պոռթկման եզրին գտնվող կանայք» (Women on the Edge of a Nervous Breakdown)1988թ.
Այս ֆիլմից հետո Անտոնիո Բանդերասի կարիերան աճ գրանցեց: Ֆիլմն առաջադրվել է Օսկարի մրցանակաբաշխությանը, մրցանակներ ստացել Վենետիկյան կինոփառատոնում, ստացել Գոյայի մրցանակ:
Բանդերասն այս ֆիլմում խաղացել է բարդույթավորված կիրթ երիտասարդի դեր, որը դասական կոստյում և ակնոցներ է կրում:

2. «Կապիր ինձ» (Tie Me Up! Tie Me Down!) 1990թ.
Այս ռոմանտիկ կատակերգությունում Բանդերասը խաղում է Ռիկիի դերը, որը դուրս է եկել հոգեբուժարանից և սկսում է հետևել դերասանուհի Մարինային: Նա առևանգում է Մարինային և կապած պահում: Շուտով դերասանուհին սիրահարվում է երիտասարդին:
Կինոնկարը մեծ սեր էր վայելում Իսպանիայում, սակայն չընդունվեց ու քննադատության ենթարկվեց Եվրոպայում և ԱՄՆ-ում:

3. «Գայթակղություն» (Original Sin) 2001թ.
Այս ֆիլմը Բանդերասի կարիերայի առավել կրքոտ ֆիլմերից մեկն է, որտեղ նա խաղում է Անջելինա Ջոլիի հետ միասին:
Բանդերասը կատարում է հարուստ վաճառականի դեր, որը գրեթե չճանաչելով ամուսնանում է ամերիկուհու հոտ, որը շուտով թալանում է ամուսնուն և փախչում: Խաբված ամուսինը, տարված լինելով կրքով, փնտրում է կնոջը, որն իրականում ուրիշի անունով էր ներկայացել:

4. «Ճակատագրական կինը» (Femme fatale) 2002թ.
Բանդերասը հանդես է գալիս պապարացցի դերում, որը հանդիպում է ճակատագրական կնոջը: Վերջինիս դերում հանդես է գալիս մոդել Ռեբեկկա Ռոմեյնը: Բավական անկեղծ տեսարանների նկարահանումից հետո լուրեր էին տարածվել, որ Բանդերասի կինը սարսափելի խանդում էր և նույնիսկ հետախույզ էր վարձել՝ ամուսնուն հետևելու համար:

5. «Մաշկը, որում ես ապրում եմ» (The Skin I Live In) 2011թ.
Այս ֆլիմում Բանդերասը հանդես է գալիս վիրաբույժի դերում, որը բացահայտում է արհեստական մաշկ ստանալու գաղտնիքը: Նա որոշում է վերականգնել իր մահացած դստեր արտաքինն ուրիշ մարդուց: Բավական տպավորիչ ֆիլմը մեծ աղմուկ էր բարձրացրել Եվրոպայում:
