Շոկոլադը երիտասարդեցնում է մաշկը
LifestyleՄաշկաբան Ստեֆանի Ուիլյամսը նշում է, որ գոյություն ունեն սննդամթերքների մի ամբողջ շարք, որոնց օգտագործումը երիտասարդեցնում է մաշկը: Դրանցից է նաև շոկոլադը:
Բժիշկ Ուիլյամսը իր «FutureProofYourskin» գրքում նշում է, որ շոկոլադը, ինչպես նաև ճարպեր պարունակող մի քանի այլ սննդամթերքներ պարզապես անհրաժեշտ են գեղեցիկ և առողջ մաշկ ունենալու համար: Ալկոհոլային խմիչքներից մաշկի համար օգտակար է տեկիլան, սակայն սահմանափակ օգտագործման պայմաններում:
Ընդ որում, մաշկի համար ամենաշատ վնասակար են գլյուկոզան և ֆրուկտոզան: Բացի այդ, մաշկի ծերացմանը նպաստում են շականակագույն բրնձի և ոսպի օգտագործումը, չնայած շատ մասնագետներ դրանք համարում են առողջարար:
Մաշկի երիտասարդացման մեթոդների թվում բժիշկը մատնանշում է նաև ծոմ պահելը՝ շաբաթը երկու անգամ՝ 24 ժամով: