Կենտրոնական զինվորական հոսպիտալում բուժում է ստանում 49 վիրավոր. մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
ОбществоՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բուժում է ստանում 49 վիրավոր: Այս մասին հոսպիտալում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը:
«Նրանցից երեքը Երկրապահ կամավորականների միության անդամներ են, մնացած 46-ը` սպաներ և ժամկետային զինծառայողներ: Մեկ զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է: Նա երկու օր առաջ այստեղ է տեղափոխվել Ստեփանակերտի հոսպիտալից: Վերակենդանացման բաժնում են 4 զինծառայողներ են, որոնց վիճակը ծանր է: Նրանք ժամանակին եղել են ծայրահեղ ծանր վիճակում: Բուժական միջոցառումները դրական ընթացք են տվել»,-նշեց Արամ Ասատուրյանը: ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տնօրենի խոսքով` մյուս վիրավորների վիճակը բավարար է կամ բավարարին մոտ, և դուրս գրվողներ չկան:
Նրա տեղեկացմամբ` հոսպիտալում առայժմ նոր վիրավորների չեն սպասում: