Արժեքավոր հրատարակություն. լույս է ընծայվել Գրիգոր Վանցյանի երկերի ժողովածուի 2-րդ հատորը
Общество«Հայաստան» հրատարկչությունը լույս ընծայեց ժամանակին հանրաճանաչ, բայց մեր օրերում քչերին ծանոթ լեզվաբան, հայագետ Գրիգոր Վանցյանի երկերի ժողովածուի 2-րդ հատորը։ Դրանով ամփոփվեց Թումանյանի բարեկամ գիտնականի ժառանգության ամփոփ հրատարակությունը։
Այդ շնորհակալ գործը ձեռնարկել են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտ, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը և «Արմեն և Թաթուլ Ղարսլյան եղբայրներ» գրական հիմնադրամը։

Հատորում ամփոփված են Գրիգոր Վանցյանի «Պատմական քերականութիւն արեւելահայ լեզուի» (1906), «Դպրոցական քերականութիւն» (1906), «Հայոց պատմութիւն» (1908), «Գրպանի ուղղագրութիւն» (1914), «Հայ-լեզու պատկերազարդ այբբուբեն» (1907) գրքերը։ Ինչպես վկայում են հրատարակիչները, սա հեղինակի գործերի առաջին համահավաք ժողովածուն է։ Այն նախատեսված է պատմաբան-ազգագրագետների, լեզվաբանների, ինչպես նաև ընթերցասեր լայն շրջանների համար։
«Պատմական քերականութիւն արեւելահայ լեզուի» աշխատության մեջ հեղինակը, կամ ինչպես ինքն է իրեն անվանում՝ հորինողը, հանգամանորեն անդրադարձել է լեզվին առնչվող մի շարք հարցերի։ Մասնավորապես, նա մանրամասն խոսում է մարդկային լեզվի ծագման մասին,անդրադառնում է հնդեվրոպական լեզվախմբին, խոսում այդ լեզվախմբին հայերենի առնչության մասին։ Հեղինակը չի մոռանում նաև արևելահայերի բարբառները, այյդ թվում՝ արարատյան բարբառը։ Բնական է, որ հեղինակը բավականին տեղ է հատկացրել նաև գրաբարի ծագմանը և լեզվագիտական այլ խնդիրների լուսաբանմանը։
Հատորում զետեղված է նաև «Գրպանի ուղղագրութիւն՚ փոքրիկ գրքույկը։ Հետաքրքիր է այդ աշխատությունը գրելու դրդապատճառը։ Այդ մասին Գրիգոր Վանցյանը գրում է հենց գրքույկի առաջաբանում։ Ըստ հեղինակի ՙմի սխալ մեթոդի շնորհիվ մինչ օրս տանջվում են թե ուսուցիչները, թե աշակերտները, ովքեր ստիպված են անգիր իմանալու բոլոր հայերեն բառերի ուղղագրությունը։Մինչդեռ, եթե մենք անգիր գիտենք, կամ ձեռքի տակ ունենք փոքրաթիվ բառերի քանակը, որոնք սխալ են պատճառում, այլևս կարիք չունենք բոլոր բառերի ուղղագրությունն անգիր անելու՚։ Աշակերտների և ուսուցիչների հոգսը թեթևացնելու նպատակով Գրիգոր Վանցյանը հեղինակել է իր ՙՈւղղագրությունը՚, և խորհուրդ է տալիս աշակերտներին ձեռքի տակ ունենալ իր գրքույկը և օգտվել նրանից։ Չգիտեմ, թե որքանով է համապատասխանում մանկավարժությանն այդ մեթոդը, բայց որ այդ ՙՈւղղագրութիւնը՚ պիտի որ դուր գար ծույլիկներին, կասկածից վեր է։ Ինչևէ, գիրքը լույս է տեսել և անգամ պահանջարկ վայելել։
Աշակերտներին, անշուշ, կհետաքրքրի «Հայոց պատմութիւն» պատկերազարդ գիրքը։ Այդ գրքի նախաբանում հեղինակը, դիմելով Թիֆլիսի Առևտրական և Մանթաշևի վաճառային դպրոցների իր աշակերտներին, գրում է. ՙԴուք,սիրելի աշակերտներ, որ սովորում եք եգիպտոսի, Բաբելոնի, Ասորեստանի, Մարաստանի, Հրէաների, Պարսից և այլ բազմաթիվ ազգերի պատմությունները, շատ անգամ դիմել եք ինձ հարցերով, ի՞նչու չենք սովորում հայոց պատմութիւն, ե՞րբ պիտի սովորենք մեր սեփական պատմութիւնը…՚։ Գրիգոր Վանցյանը դիմելով է իր սաներին, ասում, որ հենց այս գիրքն է, որ պիտի պատասխանÕ « ձեր հարցերին։ Իրոք, անվանի գիտնականը, ով նաև հիանալի մանկավարժ էր, համառոտ և կարճ շարադրում է հայոց պատմությունը, անդրադառնալով հայերի ծագմանը՝ նաև ըստ ավանդության, պատմում է Հայկի ու նրան հաջորդած իշխանավորների մասին։ Նա Հայոց պատմությունը բաժանում է չորս մասի և յուրաքանչյուրում խոսում այդ ընթացքում Հայաստանի թագավորների մասին, յուրաքանչյուրին նվիրելով գողտրիկ մի մանրապատում։
Գրիգոր Վանցյանը ծնվել է Ջավախքի շրջանի Բեժանո գյուղում1870 թվականին, սովորել է Ներսիսյան դպրոցում, որտեղ և ծանոթացել ու մտերմացել է Հովհաննես Թումանյանի հետ։ Ուսանել է նաև Բեռլինում։ Մանկավարժությամբ է զբաղվել Ջավախքի գյուղերում,ինչպես նաև Թիֆլիսի աշևտրական դպրոցում։ Իր մահկանացուն կնքել է 1908 թվականին Թիֆլիսում
Գրիգոր Վանցյանը թողել է հարուստ գիտամանկավարժական ժառանգություն, որն այսօր արդեն հասու է մեր ժամանակակիցներին, ինչի համար հատուկ երախտիքի են արժանի պատմական գիտությունների թեկնածու Վահե Սարգսյանը, ով կազմել և հրատարակության է պատրաստել սույն երկհատորյակը, ինչպես նաև մերօրյա բարերարներ Արմեն Ղարսլյանը և Սերգեյ Վանցյանը։
Լևոն Ազրոյան, «Արմենպրես»-ի թղթակից