Սերգեյ Ազարյանն ազատվել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից
ОбществоՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Փրկարար ծառայության գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանն ազատվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից։
ՀՀ վարչապետի համապատասխան որոշումը տեղադրված է կառավարության egov.am կայքում:
ՀՀ վարչապետը որոշումն ընդունել է` ղեկավարվելով «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասով և 61-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով:
Ազարյանը փրկարար ծառայությունը ղեկավարում էր 2010 թվականից: